Բաժիններ՝

Գիտնականները հիշողության վատացման պատճառը գտել են աղիներում

Մոլեկուլային բժշկական կենտրոնի կենսաբանները պարզել են, որ հակաբիոտիկների երկարատեւ բուժընթացը, որը ոչնչացնում է աղիքային մանրէները, հանգեցնում է ուղեղի նոր բջիջների ստեղծման դանդաղման եւ առաջացնում է հիշողության վատացում: Այս ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Cell Repo rts-ում:

Իրենց գիտափորձերում գիտնականներն օգտագործել են մկներին, որոնց յոթ շաբաթ խմեցրել են սովորական ջուր: Այն բանից հետո, երբ ջրին սկսել են հակաբիոտիկներ հավելել, կենդանիների մոտ կրճատվել է նյարդային բջիջների թիվն ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է կարճաժամկետ հիշողությունից երկարաժամկետին անցնելու եւ հույզերի ձեւավորման համար:

Գիտնականներն այս արդյունքը բացատրել են այն փաստով, որ աղիների մանրէներն ազդում են կենտրոնական նյարդային համակարգի զարգացման վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս