Հունաստանում ադրբեջանական SOCAR-ին զրկել են մենաշնորհից

Հունաստանի նոր կառավարությանը հաջողվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը` SOCAR-ին զրկել երկրի գազաբախշման ցանցի օպերատորի (DESFA) մենաշնորհից:

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիեւը ANS հեռուստաալիքին հայտարարել է, որ Եվրամիության եւ Հունաստանի կառավարության որոշումով SOCAR-ը պետք է Հունաստանի գազաբախշման ցանցի օպերատորի բաժնետոմսերի իր 66 տոկոս մասնաբաժնի 17 տոկոսը վաճառի իտալական Snam ընկերությանը:

Նրա խոսքով` հունական կողմը հայտարարել է, որ DESFA-ի հետ կապված խնդիրը կլուծվի մինչեւ այս տարվա վերջը:

2013 թվականին աննախադեպ մեքենայությունների արդյունքում SOCAR-ը, վճարելով 400 մլն եվրո, դարձել էր DESFA-ի 66 տոկոս բաժնետոմսերի միջազգային հայտամրցույթի հաղթող: Սակայն, հետագայում Եվրոպական հանձնաժողովն անհանգստություն էր հայտնել այդ համաձայնագրով եւ հետաքննություն էր սկսել: Հունաստանի նոր կառավարությունը, ելնելով մենատիրություն թույլ չտալու սկզբունքից, SOCAR-ին առաջարկել էր DESFA-ի բաժնետոսմերի փաթեթի 17 տոկոսը վաճառել երրորդ կողմի:

Տեսանյութեր

Լրահոս