Բաժիններ՝

Գործարկվել է մեռած ուղեղի վերականգնման ծրագիրը

Երկու կենսատեխնոլոգիական ընկերություններ՝ ԱՄՆ-ի Bioquark Inc.-ը եւ Հնդկաստանի Revita Life Sciences-ը, երկու երկրների իշխանություններից թույլտվություն են ստացել այն մարդկանց ուղեղի վերականգնման հնարավորությունների հետազոտման համար, որոնք մահացած են ճանաչված:

Դրա համար կընտրվի ուղեղի մահվան ախտորոշմամբ 20 մարդ, որոնց օրգանիզմի կենսագործունեությունը պահպանվում է արհեստականորեն, տեղեկացնում է BBC-ն:

Բուժընթացի ավարտից հետո հիվանդները կշարունակեն մի քանի ամիս գտնվել հսկողության տակ:

Ինչպես Մեծ Բրիտանիայի մամուլին տված հարցազրույցի ժամանակ ասել է Bioquark Inc.-ի գործադիր տնօրեն պրոֆեսոր Այրա Փաստորը, սա առաջին նման ձեռնարկումն է եւ հաջորդ աստիճանն այն բանի ըմբռնման հարցում, թե ինչն ենք մենք մահ համարում:

Նա նաեւ հավելել է, որ առաջին արդյունքները կստացվեն երկու-երեք ամսվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս