«Անգլիայի հավաքականը դեռ ամբողջովին պատրաստ չէ Եվրո-2016-ին». Ռոյ Հոջսոն
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը կիսվել է Թուրքիայի հավաքականի հետ անցկացրած ընկերական խաղի տպավորություններով (2:1):
«Խաղի մեծ մասի ընթացքում մենք բավականին լավ էինք խաղում, բայց Թուրքիան ամեն դեպքում պահեր ուներ: Մենք դեռ ամբողջովին պատրաստ չենք Եվրոպայի առաջնությանը, ինչ-որ աշխատանք դեռ պետք է կատարենք:
Ես Վարդիին խաղացրեցի եզրում, այլ ոչ թե՝ Քեյնի կողքին, որովհետև մենք պետք է պատրաստ լինենք միանգամից 2 սխեմայով խաղալուն: Մենք չենք կարող միայն մեկ մոդելով խաղալ: Ես ասացի այդ մասին Ջեյմիին, և նա շատ ուրախ էր, որ պետք է ինչ-որ նոր բան փորձի»,- Հոջսոնի խոսքերն է մեջբերում Guardian-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը