Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» վճարել է Մոուրինիոյին 4 մլն ֆունտ, որպեսզի վերջինս այլ ակումբ չգլխավորի

Հայտնի են դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինիոյի միջև բանակցությունների մանրամասները, ում մանկունյանցիների ակումբում նշանակվելու մասին կհայտարարվի այս շաբաթվա սկզբին:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, կողմերը հնգամյա պայմանագրի մասին (75 մլն ֆունտ) պայմանավորվել են դեռևս հունվարին, ընդ որում, «Մանչեսթեր Յունայթեդը» վճարել է պորտուգալացուն 4 մլն ֆունտ, որպեսզի վերջինս չգլխավորի այլ ակումբ:

Բացի այդ, «կարմիր սատանաների» ղեկավարությունը խնդրել է Մոուրինիոյին հրաժարվել խաղի ժամանակ էքսցենտրիկ վարքագծից, բայց պորտուգալացին հրաժարվել է ներառել պայմանագրի մեջ «օրինակելի» վարքագծի մասին կետը:

Հաջորդ մրցաշրջանից առաջ Մոուրինիոն կստանա 200 մլն ֆունտ՝ թիմի կազմն ուժեղացնելու համար:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս