Առջևից քայլում էր միջահասակ Սամվել Բաբայանը, նրան հետևում էին ծնկները ճկած ենթակաները. «Հրապարակ»

Սամվել Բաբայանը, Քոչարյանին մի երկու քայլ ուղեկցելուց հետո, կտրուկ շրջվեց, մոտեցավ ամբիոնին եւ կարգադրեց, որ հեռուստատեսության «չախկուչուխկը հավաքեն, ս…իրները քաշեն»։ Ու սկսե՛ց։ Պախարակեց, ճզմեց։ Մեկին՝ թե քանի՞ գլուխ ունի ուսերին, որ Քոչարյանի մրցակից թեկնածուի համար ընդունելություն է կազմակերպել, մյուսին՝ որ զորամասում բանակից նախագահի թեկնածուի լուսանկարը պատշաճ տեղում չի ներկայացրել։… Վերջում կանգնեցրեց ինձ եւ հայտարարեց, որ слишком политизированный եմ, տեղս 7-րդ պաշտպանական շրջանն է։ Ուսումնական գումարտակում հրամանատարի տեղակալ էի։

Դեկտեմբերյան մի կեսգիշեր մեզ տագնապով ոտքի հանեցին, շարեցին վարժահրապարակում։ ՊԲ հրամանատարն ստուգայցի էր եկել։ Նրան պատկառելի շքախումբ էր ուղեկցում։ Երբ տողանի առջեւից անցնում էին, աչքի զարնեց, որ ենթակաները մի տեսակ ծնկները ճկած էին քայլում։ Դա մի ողբերգազավեշտական տեսարան էր՝ առջեւից քայլում է միջահասակ Բաբայանը, նրան հետեւում էին ծնկները ճկած ենթակաները։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ 

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031