Բաժիններ՝

Հանրապետության տարածքում գործում է սևծովյան հերթական ցիկլոնը, որը մեր երկրի տարածքում կլինի մինչև մայիսի 28-ը ներառյալ. Գ. Սուրենյան. shamshyan.com

Հանրապետության տարածքում այսօր գործում է սևծովյան հերթական ցիկլոնը, որը մեր երկրի տարածքում կլինի մինչև մայիսի 28-ը ներառյալ: Բացառությամբ այսօրվա, գրեթե բոլոր օրերին այն ակտիվություն կցուցաբերի հատկապես երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, երբ գրեթե բոլոր մարզերում կլինեն անձրևներ, որոնք կուղեկցվեն ամպրոպներով և քամու ուժգնացմամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Այս մասին SHAMSHYAN.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Բացառություն կկազմի մայիսի 25-ը, այդ օրը տեղումների հավանականությունը մեծ կլինի միայն հյուսիսային մարզերում, մյուս շրջաններում երեկոյան ժամերին կլինեն ամպրոպներ, սակայն տեղումների հավանականությունը փոքր է:

Վաղվանից սկսած օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա և չնայած անկայուն եղանակին օդի ջերմաստիճանի էական անկումներ չեն կանխատեսվում:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս