![](/banners/BeFunky-design.jpg)
2 մլն դոլարի դրամաշնորհ՝ Ճապոնիայի կառավարության կողմից
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/dolar_650_269.jpg)
Այսօր ՀՀ ԱԳՆ-ում ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի» համաձայնագիրը:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխացնմամբ, հայկական կողմից համաձայնագիրն ստորագրեց ՀՀ ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը, իսկ ճապոնական կողմից՝ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Է. Տագուչին: Փաստաթղթի համաձայն՝ Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին կտրամադրվի 2 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, որը կուղղվի ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ մասնավորապես արտակարգ իրավիճակների դեմ պայքարին: