Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Մայիսի 26-30-ը՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 26-28-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում՝
Մայիսի 26-30-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Երևանի մայիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.50C (1994 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 7.00C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 19.00C