
Պաշտոնական. Կարիուսը տեղափոխվեց «Լիվերպուլ»

«Մայնցի» դարպասապահ Լորիս Կարիուսը դարձավ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ, որտեղ կմրցակցի Սիմոն Մինյոլեի հետ:
Կարիուսը համարվում է Գերմանիայի ամենատաղանդավոր դարպասապահներից մեկը: «Մայնցն» իր դարպասապահի դիմաց կստանա 4.7 մլն ֆունտ: Համաձայնագիրը Լորիսի հետ նախատեսված է 5 տարվա համար:
22-ամյա դարպասապահը, ով արդեն հասցրել է անցկացնել 91 խաղ Բունդեսլիգայում, դարձավ Յուրգեն Կլոպի 3-րդ ձեռքբերումը: Ավելի վաղ «կարմիրները» հայտարարել էին կիսապաշտպան Մարկո Գրուիչի և պաշտպան Ժոել Մատիպի ձեռքբերման մասին:
Նոր թիմում Կարիուսը հանդես է գալու առաջին համարի մարզաշապիկով: Սպասվում է, որ թիմից կհեռանան Ադան Բոգդանը և Դանի Ուորդը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը