Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Ֆրանսիայի մաքսային ծառայության մեկ սպա սպանվել ու երկու ոստիկան վիրավորվել է Ֆրանսիայի Տուլոն քաղաքում տեղի ունեցած հրաձգության ժամանակ, հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
Նոյեմբերի 23-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ կրթագիտական համակարգի զարգացման գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ Երեւանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
Ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ավիակրի ավիացիան իրականացրել է իր առաջին մարտական թռիչքներն ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման դիրքերի դեմ Սիրիայում ու Իրաքում, հայտնում է RIA Novosti-ն:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 21-ին, ժամը 2.20-ին, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Նորաշենիկ գյուղում հայտնաբերվել և ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Վարդիթեր Շ.-ին:
«Յունիբանկը» ձեռնամուխ է եղել «Ժողովրդական բանկ» նոր հեռուստածրագրի պատրաստմանը
Իտալիայի առաջնության 13-րդ տուրում «Ռոման» ոչ-ոքի խաղաց «Բոլոնիայի» հետ (2:2), իսկ «Յուվենթուսը» հաղթեց «Միլանին» (1:0):
Մի քանի օր առաջ մահացել է Լոռու մարզի Մղաթ համայնքի համայնքապետ Վաչագան Նավասարդյանը:
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքին: Այս մասին հայտնում է contact.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի կայքին:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին այցելել է ԱՄՆ Նևադա նահանգ և մի շարք հանդիպումներ ունեցել այնտեղ:
34-ամյա Մալիկ Հուսեյնովն այսօր ինքնահրկիզվել է «Մուգանբանկի» դիմաց: Տղամարդուն ծանր վիճակով տեղափոխել են Բաքվի Հանրապետական այրվածքային կենտրոն:
Դոնեցկի մարզի բնակիչը փորձել է ձեռքի ճամպրուկով «Կիև» («Ժուլյանա») օդանավակայան մտցնել նռնակ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի մամլո ծառայությանը:
Նոյեմբերի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ֆիլադելֆիայից ամերիկուհի Քրիստեն Մասիանտոնիոն հայտնել է, որ իր 1 տարեկան դստեր գլխուղեղի ուռուցքը փոքրացել է: Կնոջ խոսքով՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ այս տարվա սեպտեմբերին Ջաննային համբուրել էր Հռոմի պապը, գրում է CBS Philadelphia-ն:
Բունդեսլիգայի 13-րդ տուրում «Համբուրգը» հաղթեց Դորտմունդի «Բորուսիային» (3:1), «Վոլֆսբուրգը» ջախջախեց «Վերդերին» (6:0), իսկ «Շալկե-04»-ը պարտվեց «Բավարիային» (1:3):
Բրյուսելի ներգաղթյալների Մոլենբեկ կոմունայում ավտոբուսների վարորդների կեսից ավելին այսօր դուրս չեն եկել երթուղիներ, հայտնում է RTL-ն:
Նոյեմբերի 22-ին, ժամը 20.10-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով 15-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 21-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հարթաշեն գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված Անդրեյ Սահակյանը փայտը ավտոմեքենայի մեջ լցնելու ժամանակ, ավտոմեքենայում գտնվող զենքի պատահական կրակոցից, մահացել է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ժամանել է Թեհրան մասնակցելու Գազ արտահանող երկրների նախագահների մասնակցությամբ հրավիրված գագաթաժողովին (GECF), հայտնում է RIA Novosti-ն:
Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան կուժեղացնեն ավիահարվածները Սիրիայում ու Իրաքում ԴԱԻՇ-ի դիրքերին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ բանակցություններից հետո:
ԱՊԼ-ի 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Ուոտֆորդին» (2:1), «Չելսին»` «Նորվիչին» (1:0), իսկ «Լիվերպուլն» արտագնա խաղում ջախջախեց «Մանչեսթեր Սիթիին» (4:1):
Քառասուն տարվա վաստակաշատ մանկավարժ Աիդա Պետրոսյանն այսօր ունի մեր օգնության կարիքը: Դժբախտ պատահարի հետևանքով կինը դարձել է հաշմանդամ:
Եթե միջազգային կոալիցիան սկսի ցամաքային օպերացիա սկսել Սիրիայում ԴԱԻՇ-ի զինյալների դեմ, ապա չեխական բանակը պատրաստ կլինի Սիրիա ուղարկել 200 մարդու:
«Շառլ դե Գոլ» ավիակիրը Սիրիայում ընտրելու է այն թիրախները, որոնց խոցումը թույլ կտա առավելագույնս ուժեղ հարված հասցնել ԴԱԻՇ-ին:
Պրիմերայի 12-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռեալը» սեփական հարկի տակ ջախջախիչ պարտություն կրեց «Բարսելոնայից» (0:4), «Սևիլիան» պարտվեց «Ռեալ Սոսիեդադին» (0:2), իսկ «Ատլետիկոն» արտագնա խաղում հաղթեց «Բետիսին» (1:0):
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ու ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում բանավիճեցին Սահմանադրության նոր նախագծի մի քանի կետերի վերաբերյալ:
Վարդաշեն ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը «Ընդդիմության միասնական շտաբ»-ին է ուղարկել հետևյալ բովանդակությամբ կոչը և խնդրել է այն հրապարակել իր անունից:
Այս տարուան Մայիս 21ին, առանց որեւէ հիմնաւորման, Երեւանի Զուարթնոց օդակայանին մէջ՝ հայրենիք մուտքս արգիլուեցաւ: Աւելի քան 12 ժամ օդակայանին մէջ զիս «բանտարկելէ» յետոյ, հակառակ կամքիս, Ձեր պաշտօնեաները զիս նոյն օդանաւով վերադարձուցին Փարիզ:
ՌԴ պաշտպանության նախարարությունը պատմել է ԴԱԻՇ-ի տնտեսական օբյեկտներին հասցված ռուսական ինքնաթիռների նոր հարվածների մասին, հայտնում է Interfax-ը: