![](/banners/BeFunky-design.jpg)
Նկարահանել են վագրակատվի սրընթաց վազքը
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/vagrakatu.jpg)
ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքի կենդանաբանական այգու աշխատակիցները նկարահանել են վագրակատվի վազքը մեխանիկական նապաստակի հետեւից: Կենդանաբանական այգու պաշտոնական ալիքում զետեղված տեսագրությունը, որտեղ կենդանին անհավանական արագություն է զարգացնում, երեք օրում YouTube-ում ավելի քան 70 հազար դիտում է հավաքել:
Վազքը նկարահանելու համար վագրակատվի մեջքին հատուկ գոտիների օգնությամբ ամրացրել են GoPro էքշըն խցիկ: Ընդ որում կենդանին իրեն միանգամայն ազատ է զգացել եւ նույնիսկ մռռում էր: Դրանից հետո վագրակատուն նետվել է ստանդարտ որսի՝ մեխանիկական նապաստակի հետեւից:
Կենդանաբանական այգու աշխատակիցների խոսքով՝ տեսանյութը «շատ թրթռացող» է ստացվել, բայց եթե կադրերը դիտենք դանդաղեցված նկարահանմամբ, ապա կարելի է մի շարք հետաքրքրական առանձնահատկություններ նշել: Մասնավորապես, վազքի ժամանակ կենդանու մարմինն այս ու այն կողմ Է տարուբերվում, մինչդեռ գլուխը մնում է անշարժ: