![](/banners/BeFunky-design.jpg)
«Ես երջանիկ եմ «Ռեալում» և պատրաստվում եմ երկար մնալ այստեղ». Քարիմ Բենզեմա
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/CjnhRHTXEAAtug2-1.jpg)
Մադրիդի «Ռեալի» հարձակվող ֆրանսիացի Քարիմ Բենզեման հայտարարել է, որ չի պատրաստվում լքել ակումբը:
«Ես երջանիկ եմ «Ռեալում» և հուսով եմ, որ այստեղ կմնամ շատ տարիներ: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր շրջապատում են ինձ: Նրանց շնորհիվ ակումբում մթնոլորտն աննկարագրելի է»,- ասել է Բենզեման:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բենզեման կարող է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը