
Բնական դիմակ՝ ակնեի դեմ

Ակնեի պես մաշկային խնդիրների դեպքում մարդիկ հաճախ գնում են այնպիսի խնամքի միջոցներ, որոնք խոսք են տալիս վերացնել ակնեն, սակայն՝ անարդյունք:
Healthyfoodhouse կայքն առաջարկում է բնական միջոց, որը հիանալի այլընտրանք է դեղատնային միջոցներին: Այս բնական միջոցը դրական է ազդում կնճիռների, սպիների և ակնեի վրա: Այն բուժում է պրոբլեմատիկ մաշկն ու հանում է կարմրությունը:
Այս բնական դիմակի կանոնավոր օգտագործումը թարմացնում, փափկեցնում և հարթեցնում է մաշկը:
Դիմակի բաղադրությունը
- 1 թ/գ մեղր
- Կես թ/գ դարչինի փոշի
- Կես թ/գ քերած մշկընկույզ
- 1 թ/գ թարմ կիտրոնի հյութ
Բոլոր բաղադրիչները խառնեք այնքան, մինչև խյուսանման զանգված ստանաք: Զգայուն մաշկի դեպքում բաղադրությունից բացառեք կիտրոնի հյութը և ավելացրեք մեղրի քանակը:
Դիմակը խորհուրդ է տրվում նաև որոշ երակային խնդիրների դեպքում, օրինակ՝ ռոզացեան, քանի որ մեղրը լայնացնում է արյան անոթները:
Դիմակը պետք է քսել դեմքի պրոբլեմատիկ հատվածներին՝ խուսափելով աչքերի հատվածներից: Թողեք մնա 30 րոպե, ապա լվացեք աղբյուրի ջրով:
Երբ դեմքը չորանա, խոնավեցնող քսուք քսեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը