«Ցանկանում եմ, որ Կրիշտիանու Ռոնալդուն հավերժ մնա «Ռեալում»». Ֆլորենտինո Պերես
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Չեմպիոնների լիգայի հաղթանակից հետո հույս է հայտնել, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մինչև իր կարիերայի ավարտը կմնա «Ռեալում»:
«Կարծում եմ՝ հաջորդ շաբաթ չենք կարողանա երկարաձգել պայմանագիրը Ռոնալդուի հետ՝ Եվրո-2016-ի պարապմունքների պատճառով: Բայց ես ուզում եմ, որ Կրիշտիանուն հավերժ մնա մեզ մոտ, քանի որ նա «Ռեալի» սյուներից մեկն է և ակումբի պատմության մի մասնիկը:
Կրիշտիանուի հետ «Ռեալը» պատմություն է կերտում»,- ասել է Պերեսը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պորտուգալացին կերկարաձգի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ մինչև 2021թ., իսկ նրա աշխատավարձը 17 մլն եվրոյից կբարձրանա 20 մլն եվրոյի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը