Բաժիններ՝

Էմիլյա Քլարքն իրեն է առաջարկել Բոնդի դերի համար

Բրիտանացի դերասանուհի Էմիլյա Քլարքը, որը «Գահերի» խաղը» ֆիլմում խաղացել է Դեյեներիս Թարգարիենի դերը, պատրաստ Է 007 գործակալի մասին հաջորդ ֆիլմում հանդես գալ Ջեյմս Բոնդի գլխավոր դերում: Այս մասին The Daily Star-ին պատմել է Էմիլյա Քլարքը:

«Ես չիրականացած բազմաթիվ երազանքներ ունեմ: Կցանկանայի մարմնավորել Ջեյմս Բոնդին: Եվ իմ գործընկեր եմ տեսնում միայն Լեոնարդո դի Կապրիոյին»,- իր մտորումների մասին պատմել է 29-ամյա դերասանուհին:

Առաջին անգամ կանանց բոնդապատում նկարահանելու հնարավորության մասին մայիսին հայտնել է դերասանուհի Ջիլիան Անդերսոնը: Նա նշել է, որ իրեն դուրս Է գալիս այդ գաղափարը:

Մայիսի 28-ին ռեժիսոր Սեմ Մենդեսը, որը նկարահանել է Բոնդի մասին վերջին երկու ժապավենները՝ «007. «Սքայֆոլ կոորդինատները» եւ «Սպեկտր» կինոնկարները, հայտարարել է, որ շարունակությունը չի նկարահանելու:

Բոնդի դերի թեկնածության շուրջ վեճերն սկսվել են 2015 թվականին, «Սպեկտր»-ի թողարկվելուց անմիջապես հետո: Փորձագետները կասկածում էին, որ Դենիել Քրեյգը սերիա կվերադառնա, իսկ 2016 թվականի մայիսի կեսերին ԶԼՄ-ներն իմացան, որ դերասանը հրաժարվել է դերից: Ենթադրվում է, որ նրան կփոխարինեն Իդրիս Էլբան, Թոմ Հիդլսթոնը, Թոմ Հարդին կամ Էյդան Թյոռները:

«Գահերի խաղը» ֆիլմում Դեյեներիսի դերը Էմիլյա Քլարքի առաջին խոշոր դերն է: Նա նաեւ Սառա Քոննոր Է խաղացել «Թերմինատոր. Գենեզիս» մարտաֆիլմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս