Հայաստանում մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 4-ից:
Վերջին օրերին լրատվամիջոցների եւ համացանցի հիմնական քննարկման առարկան ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հնչեցրած հայտարարությունն է, որով նա ասել էր, թե ՀՀ իշխանությունները պատրաստ են Արցախի կարգավիճակի դիմաց ազատագրված տարածքների մի մասը վերադարձնել Ադրբեջանին:
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Հեսենում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Ֆերայի ուղեկցությամբ այցելել է ԳԴՀ Հեսեն երկրամասի Բերգշտրասե մարզ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ապրիլի քառօրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում նոր հարցեր բարձրացրեց համաշխարհային զենքի վաճառքի կանոնների վերաբերյալ: Ո՞րն է միջազգային զենքի վաճառքի ընդունված կարգը: Ովքե՞ր են զենք վաճառում հակամարտության մեջ ներգրավված երկրներին եւ ի՞նչ մակարդակի վրա են գտնվում Լեռնային Ղարաբաղի սեփական զինված ուժերը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով)։ Տեղեկությանը մեր զրույցում հաստատեցին ՀՔԾ-ից։ Հիշեցնենք, որ «Հետք» պարբերականը հրապարակել էր Պանամայի օֆշորային գոտում բացահայտված հսկայական քանակությամբ փաստաթղթերից մի քանիսը։
Մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և 82 միլիմետրանոց ականանետեր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թմայիսի 3-ին’ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ուրախացրել է երկրպագուներին՝ թիմի մարզմանը մասնակցելով:
Ռեժիսոր Վաչե Բուլղուրջյանի «Տրամոնտանե» (Tramontane) ֆիլմը կներկայացվի Կաննի փառատոնի «Քննադատների շաբաթ» (Semaine de la Critique) ծրագրում: ֆիլմի պաշտոնական` tramontaneproject.com կայքում նշված է, որ Կաննում տեղի կունենա կինոնկարի համաշխարհային պրեմիերան: Կաննի 69-րդ կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 11-22-ը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 3-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
«Լեսթերը» մտադիր է շարունակել համագործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի և կիսապաշտպան Ռիհադ Մահրեզի հետ:
Քեմբրիջի դքսուհի Քեթրինը լուսանկարվել է Vogue մոդայիկ հանդեսի շապիկի համար, որն այս տարի նշում է իր 100-ամյակը: Արքայազն Ուիլյամի տիկնոջ լուսանկարներով համարը թողարկվելու է հունիսին, տեղեկացնում է BBC-ն:
«Բռնցքամարտը զզվեցրել է ինձ: Ես այլևս չունեմ բռնցքամարտը շարունակելու մոտիվացիա: Կանցկացնեմ հաջորդ մարտը, կստանամ իմ բաժինը և այլևս ռինգ դուրս չեմ գա: Այլևս երբեք ոտք չեմ դնի մարզասրահ: Տեսեք, թե որքան գեր է իմ հայրը, որքան գեր են իմ եղբայրները: Ահա այսպիսի տեսք եմ ես ունենալու մենամարտից հետո»,- խոստացել է Ֆյուրին, ում խոսքերն է մեջբերում Fightnews.com-ը:
Տնական պահածոներ շատերն են սիրում: Թթու վարունգն ու կաղամբը յուրաքանչյուր ընտանիքում արդեն իսկ ավանդույթ դարձած պահածոներ են:
«Սպառողների համար ավելի հեշտ է գտնել մասնագետների, քան՝ հակառակը: Այսպիսով կավելանա նաև աշխատանքը մասնագետների համար»,- նշեց Դավիթ Խաչատրյանը:
Սա անլուրջ մոտեցում է Ս. Հաղորդությանը, քանզի քրիստոնյան միշտ պետք է զգոն, աչալուրջ և ավելի խստապահանջ լինի հատկապես իր հանդեպ:
Ապրիլի 2-ի գիշերը հակառակորդը փորձել էր անակնկալի բերել ոչ միայն դիրքապահներին: Թշնամու դիվերսիոն խմբերը նաև առանձին ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերին մոտենալու փորձեր են կատարել: Թիրախներից մեկը Եղնիկներում էր:
Սա, ըստ էության, ուղերձ է այն մասին, որ Հայաստանը պատրաստ է վերանայելու իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը
Ավո Խալաթյանն անկեղծանում է իր ծնողների արձագանքի մասին, երբ իմացել էին` սիրահարվել է Նունե Եսայանին:
Փրինսի սեյֆը, որում, ինչպես ենթադրվում է, պահվում են մի քանի հազար չհրատարակված ստեղծագործություններ, բացել են Bremer Trust ընկերության աշխատակիցները, որոնք երաժշտի ժառանգությունը տնօրինելու ժամանակավոր թույլտվություն են ստացել, տեղեկացնում ABC News-ն:
Բնակարանային գողերը վնասազերծվեցին:
«Դասեր քաղել ենք, բայց դեռ ժամանակ կպահանջվի խորը վերլուծություններ կատարելու ու նոր քայլեր իրականացնելու: Այնպես չէ, որ կան խնդիրներ որոնք այսպես՝ 1 օրվա ընթացքում, հնարավոր է լուծել: Սակայն կա հաստատակամություն, մեծ վստահություն, նաև երկրի բարձր ղեկավարությունն իրականացնում է նոր քայլեր ու նոր միջոցներ, որպեսզի մենք կարողանանք մեր առջև դրված խնդիրներին լուծումներ տանք: Խնդիրներ, որոնք վերաբերում են նաև մեր ազգային անվտանգության համակարգի ամրապնդմանը և պաշտպանականության մակարդակի բարձրացմանը»,-հավելեց Կորյուն Նահապետյանը:
«Հարավային Կովկասը աշխարհի այն տարածաշրջաններից է, որտեղ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը բնական վիճակ է այնպես, ինչպես օրինակ Մերձավոր Արեւելքում: Այդ գիտակցությունից պետք է հայկական պետությունը կառուցի իր քաղաքականությունը»,- կարծում է փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
Շվեդ հայտնի մարզիչ Սվեն Էրիկսոնը հիմա խոսելով ժամանակակից ֆուտբոլի մասին՝ նշել է, որ իրեն ապշեցնում է Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն և նրա գործելաոճը:
Դեղատանը կատարված ավազակային հարձակումը բացահայտվեց:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանին, հաղորդում է The Sun-ը: Ցանկալի ձեռքբերումների ցուցակում 25-ամյա ֆրանսիացին գտնվում է առաջին հորիզոնականում: Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է ինչպես՝ «կարմիր սատանաների» ներկայիս գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը, այնպես էլ՝ հոլանդացու հավանական փոխարինող Ժոզե Մոուրինիոն:
Ընտանիքի մայրը պատմում է, որ այս տնակն էլ իրենցը չէ. ամեն առավոտ տիկին Անահիտը վախով հաշվում է այն օրերը, թե երբ է վերջանալու ապրիլ ամիսը. տնակի սեփականատերը ժամանակ է տվել, որ ընտանիքն ապրելու տեղ գտնի ու հեռանա։
Հերոս Հարություն Բադալյանը պատմում է, թե ինչպես են ոչնչացրել թշնամուն:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները ժամանակավոր արգելք են սահմանել հարսանիքների, հուղարկավորությունների և մյուս այլ հանդիսավոր արարողությունների վրա, հայտնում են հարավկորեական ԶԼՄ-ները: