Բաժիններ՝

Նյու Յորքում բնակարան է վաճառքի հանվել 250 մլն դոլար ռեկորդային գնով

Նյու Յորքի կառուցապատողներից մեկը ծրագրում է վաճառքի հանել փենթհաուս՝ 250 միլիոն դոլար արժողությամբ. դա գնային առավելագույնի բացարձակ ռեկորդ է քաղաքի բնակելի անշարժ գույքի շուկայի համար: Քառահարկ շենքը գտնվում է Կենտրոնական զբոսայգու մոտ կառուցվող 70-հարկանի երկնաքերի մոտ, հաղորդում է Associated Press-ը:

16 ննջարաններով,17 լոգասենյակներով եւ հինգ պաշտգամբներով փենթհաուսի մակերեսը 23 հազար քառակուսի ֆուտ է (2,14 հազար քառակուսի մետր):

Հարկաբաժինների սպասարկման համար սեփականատերն ստիպված կլինի ամսական 45 հազար դոլար վճարել: Բնակարանի ամենամյա հարկային վճարների գումարը գերազանցում է 670 հազար դոլարը:

«Մեծ խնձորի» անշարժ գույքի շուկայի նախորդ գնային ռեկորդը սահմանվել է 2104 թվականին, երբ One57 90-հարկանի երկնաքերում փենթհաուսը վաճառվեց 100,5 միլիոն դոլարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս