Բաժիններ՝

«Հնարավոր է՝ մի օր կկարողանամ դառնալ «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ». Զինեդին Զիդան

2015-16 Չեմպիոնների լիգայի հաղթողը դեմ չէ հետագայում Մադրիդը փոխարինել Թուրինով:

«Ինձ համար Իտալիան Թուրինն է: «Յուվենթուսն» ինձ դարձրել է մեծ ֆուտբոլիստ և լավ մարդ: Այս ակումբը միշտ իմ սրտում է:

Ես հատուկ զգացմունքներ ունեմ այս կազմակերպության նկատմամբ, և հնարավոր է, մի օր կկարողանամ դառնալ «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ: Թիմն աճել է վերջին տարիներին, այն կարող է հաղթել ամեն ինչ, նույնիսկ Չեմպիոնների լիգան:

Բայց ես դեռ «Ռեալի» մարզիչն եմ, դրա համար մնում է հուսալ, որ մենք ինչ-որ կերպ կխաղանք իրար հետ»,- Զիզուի խոքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Կարդացեք նաև

Մադրիդի «Ռեալը» Զիդանի գլխավորությամբ 2015-16թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթեց «Ատլետիկոյին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս