«Մանչեսթեր Յունայթեդը» «Յուվենթուսին» առաջարկում է 60 մլն ֆունտ Պոլ Պոգբայի համար
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, «Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է շարունակել կարիերան անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:
Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 60 մլն ֆունտ: Այսպիսով, տվյալ տրանսֆերը կարող է դառնալ ռեկորդային ԱՊԼ-ի պատմության մեջ: Մինչ այս բրիտանական ակումբների ամենաթանկ ձեռքբերումը համարվել է 59.7 մլն ֆունտով «Ռեալից» Անխել Դի Մարիայի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը:
Պոլ Պոգբայի ընթացիկ պայմանագրի ժամկետը «Յուվենթուսի» հետ լրանում է 2019թ.: «Յուվենթուսի» ղեկավարությունը 23-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է երկարաձգել պայմանագիրը մինչև 2020թ.՝ բարձրացնելով աշխատավարձը 4.5 մլն եվրոյից՝ մինչև 6 մկն եվրո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պոգբան տուն է գնել Բարսելոնայում և կարող է տեղափոխվել համանուն ակումբ:
Պոլ Պոգբան «Յուվենթուս» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» 2012 թվականին:
Մանկունյանցիների կազմում ֆրանսիացին խաղացել է 2009 թվականից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը