Բաժիններ՝

«Ռունիի բնավորությունը և արժանապատվության զգացողությունը յուրահատուկ են». Կրիշտիանու Ռոնալդու

«Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գովեստի խոսքեր է ուղղել Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունիի հասցեին, ում հետ Ռոնալդուն նախկինում խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

«Անգլիայի հավաքականի հետ ցանկացած հանդիպում Ուեյն Ռունիի շնորհիվ ինձ մեծ էմոցիաներ է պարգևում: Ռունին Անգլիայի հավաքականի առաջատարն է, և ես բացարձակապես չեմ զարմանում: Միշտ իմացել եմ, որ Ռունին դառնալու է «Առյուծների» աստղը և վաղ թե ուշ ստանալու է ավագի թևկապը:

Բեքհեմի և Թերրիի դարաշրջանից հետո այդ դերի համար լավագույն թեկնածուն Ուեյնն է, և ոչ մեկ ուրիշը: Ես կարծում եմ, որ Ռունիի բնավորությունը և արժանապատվության զգացողությունը յուրահատուկ են: Նա հիմա նույնպես շատ կարևոր է ազգային հավաքականի համար»,- ասել է Կրիշը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս