Կաթը՝ ոտնաթաթերի բուժման համար

Ոտնաթաթերի ճաքերը տհաճ երևույթ է, որը կարող է փչացնել կնոջ արտաքին տեսքը: Բացի այդ, ճաքերը կարող են սաստիկ ցավեր առաջացնել:

Այդ իսկ պատճառով, չափազանց կարևոր է ոտնաթաթերը ճիշտ խնամել:

Մեր ոտքերն ամբողջ օրվա ընթացքում տարբեր ճնշումների են ենթարկվում, հատկապես՝ ավելորդ քաշ ունեցող մարդկանց պարագայում:

Healthyfoodhouse կայքն առաջարկում է հրաշալի մի պրոցեդուրա, որը կօգնի հոգ տանել ոտնաթաթերի մասին:

Կարդացեք նաև

Միակ բանը, որը պահանջվում է՝ կաթն է:

2-4 բաժակ կաթը գոլացրեք, ոտքերն իջեցրեք կաթի մեջ, պահեք 5-10 րոպե, ապա կաթին մի փոքր սոդա ավելացրեք և վերջում կրունկները հատուկ քերիչով քերեք:

Պրոցեդուրան ավարտելուց հետո ոտքերը լվացեք գոլ ջրով և խոնավեցնող քսուք քսեք:

Արդյունքն ուղղակի կապշեցնի ձեզ: Այս պրոցեդուրան ոչ միայն բուժում է ոտնաթաթերը, այլև՝ հանգստացնում է ոտքերն ու հանում լարվածությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

 

Տեսանյութեր

Լրահոս