Բաժիններ՝

Կանադայի բնակիչը 5,4 մլն դոլար է շահել ազգային վիճակախաղով

Կանադայի Օնտարիոյի նահանգի՝ առայժմ անհայտ բնակիչը 7 միլիոն կանադական դոլար (5,4 միլիոն դոլար) է շահել «46-ից 6» առավել մեծ ժողովրդականություն վայելող ազգային վիճակախաղերից մեկով: Այս մասին հայտնել են Atlantic Lottery ասոցիացիան, որը Թխկու տերեւի երկրում անցկացնում է շուրջ տասնյակ նման խաղարկություններ: «Շահած համարներն են՝ 3, 4, 6. 10, 18 եւ 26: Բոնուս թիվը՝ 14»,- ասել են կազմակերպիչները: Բացի դրանից, եւս մեկ բախտավոր 1 միլիոն կանադական դոլար (շուրջ 770 000 դոլար) է շահել որպես «սփոփիչ» մրցանակ:

2015 թվականի հոկտեմբերին «49-ից 6» վիճակախաղով խաղարկվել է Կանադայի պատմության մեջ խոշորագույն ջեքփոթը՝ 64 միլիոն կանադական դոլարի (49,5 միլիոն դոլարի) չափով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս