Բաժիններ՝

Նոր ձեռքբերման համար «Չելսին» կտրամադրի 20 մլն եվրո

«Լեսթերի» կիսապաշտպանը հայտնվել է մեծ ակումբների ուշադրության կենտրոնում:

«Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանին ձեռք բերելու անհաջող փորձից հետո «Չելսին» ուշադրությունը սևեռել է Կանտեի վրա: Ինչպես հաղորդում է beIN Sports-ը, «կապույտների» ներկայացուցիչները գործարքը քննարկելու նպատակով արդեն հանդիպել են Կանտեի հետ: Ըստ աղբյուրի տվյալների՝ «Չելսին» մտադիր է ակտիվացնել ֆուտբոլիստին գնելու հնարավորությունը, որը կազմում է 25 մլն եվրո:

Ինչպես հաստատում է Le Parisien-ը, ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «ՊՍԺ»-ն: Փարիզեցիները պատրաստ են Կանտեին առաջարկել հնգամյա պայմանագիր:

ԱՊԼ-ի 2015-16թթ. մրցաշրջանում ֆրանսիացին անցկացրել է 37 հանդիպում, խփել է 1 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում:

Նգոլո Կանտեն 2015թ. «Կաննից» տեղափոխվել է «Լեսթեր»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս