![](/banners/BeFunky-design.jpg)
Տղան սոցցանցերի աստղ է դարձել՝ սեկվոյայի կոնը վերադարձնելով բնայգի
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/849799.jpg)
Սեկվոյայի կոնը վերադարձնելով Kings Canyon ազգային բնայգի՝ տղան սոցցանցերի աստղ է դարձել այն բանից հետո, երբ ներողության խնդրանքով տեսուչներին ուղարկված նրա երկտողը հրապարակել են Facebook-ի Kings Canyon պաշտոնական էջում: Տղայի անսովոր արարքի մասին հայտնել է BuzzFeed-ը:
«Ես անտառից կոն եմ վերցրել, բայց որոշեցի վերադարձնել այն: Հուսով են, որ կոնը կդնեն այն ծառի կողքին, որտեղից ես այն վերցրել եմ: Ներողություն եմ խնդրում իմ արարքի համար»,- ընդգծել է պատանյակն իր նամակում, որն ամրացված է ծառերից մեկի վրա: Նա ծեփաժապավենով նամակին է կցել կոնը:
Գրության լուսանկարն ընդամենը մի քանի ժամում ավելի քան 1000 ռե-փոստ է հավաքել Facebook-ում: Մեկնաբանություններում օգտատերերը տղային գովում են պատասխանատվության եւ հազվագյուտ տեսակի ծառերի փրկության գործում մարդու դերի ըմբռնման համար: Առանձին խրախուսանքի են արժանացել պատանու ծնողները, որոնք նրա մեջ պատասխանավության զգացում են արմատավորել: