Բաժիններ՝

Կողոպուտի փորձ, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն` Վանաձորում

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 6-ին իր բնակարանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Գուրգեն Ա.-ն, ով հունիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի /կողոպուտի փորձ/ 1-ին մասի և 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով նշանակված պատժի կրումից խուսափելու մեղադրանքով:

***
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 6-ին, ժամը 08.50-ին, Շինարարների փողոցի թիվ 16 շենքի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Արթուր Մ.-ն, ով հունիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ի մասի մեղադրանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930