Բաժիններ՝

Այվազովսկու կտավը Christie`s-ի աճուրդում վաճառվել է 194,5 հազար ֆունտով

Լոնդոնում Christie`s-ի աճուրդում Հովհաննես Այվազովսկու «Օսմանյան սրճարանը լուսնի լույսի ներքո» կտավը վաճառվել է 194,5 հազար ֆունտով, նկարչի երկու այլ աշխատանքներ գնվել են 158,5 հազար եւ 110,5 հազար ֆունտով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է աճուրդային տան ներկայացուցիչը:

«Օսմանյան սրճարանը լուսնի լույսի ներքո» կտավը նախապես գնահատված էր 200-300 հազար ֆունտ ստեռլինգ:

«Թոփ լոտ է դարձել Հովհաննես Այվազովսկու «Օսմանյան սրճարանը լուսնի լույսի ներքո» կտավը, որը վաճառվել է 194,5 հազար ֆունտ ստեռլինգ գումարով:

Վաճառվել են նաեւ Այվազովսկու վրձնած եւս երկու կտավներ՝ «Նավաբեկությունը»՝ 158,5 հազար ֆունտով եւ «Սալադինի միջնաբերդի տեսարանը Նեղոսի ափերից» նկարը՝ 110,5 հազար ֆունտով»,- ասել է Christie`s-ի ներկայացուցիչը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս