Նոբելյան մրցանակակիր բժիշկ Օտտո Ուորբուրգը, ով բացահայտել է քաղցկեղի հիմնական պատճառը, պնդում է, որ քաղցկեղի առաջացման առաջնային պատճառը թթվածնային անբավարարությունն է: Թթվածնային անբավարարությունը հանգեցնում է մարդու օրգանիզմի թթվային վիճակի ստեղծման:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 93,998,482 դոլար 475,88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով
Վլադիմիր Կլիչկոն մեկնաբանել է Թայսոն Ֆյուրիի հետ կայանալիք մենամարտի տեղափոխության մասին նորությունը:
Հունիսի 25-ին, ժամը 17.55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գետք գյուղում կորել է 7 տարեկան երեխա:
Խորվաթիայի և Պորտուգալիայի հավաքականները միմյանց դեմ 3 հանդիպում են անցկացրել: Պորտուգալիան ունի բացահայտ առավելություն: 3 դեպքերում էլ «չոր» հաշիվներով հաղթել է Պորտուգալիան: 1993 թվականին 3-0, 2005-ին՝ 2-0 և 2013-ին՝ 1-0: Հանդիպումը վարելու իսպանացի մրցավար Կարլոս Վելասկո Կարբալիոն: Խաղը սկսվելու է Երևանի ժամանակով `ժամը 23:00-ին:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ Հռոմի Պապի այցի կապակցությամբ…
Հռոմի պապի հանդիսապետությամբ Հանրապետության հրապարակում մեկնարկում է էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը այս պահին գտնվում է Ֆրանսիայի հավաքականի ճամբարում և շարունակում է պատրաստվել Իռլանդիայի հավաքականի հետ 1/8 եզրափակիչ հանդիպմանը:
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը միջազգային հարցերում գրեթե նույն դիրքորոշումն ունեն
«Ես համոզված եմ, որ մենք պետք է գտնենք լավագույն ճանապարհը: Լավագույնը ոչ թե Ադրբեջանի համար, լավագույնը ոչ թե Հայաստանի համար, այլ լավագույնը Լեռնային Ղարաբաղի բնակչության, ԼՂ ժողովրդի համար և գտնելու ենք այդ լավագույն լուծումը, ես համոզված եմ դրանում, ինչը կբերի իհարկե մեծ զարթոնքի՝ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում և սփյուռքում»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական արտիստ, երգչուհի Նաիրուհի Ալավերդյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ:
Միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են հունիսի 25-ին Գյումրիում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցված Սուրբ պատարագին: Բրիտանական Daily mail-ը գրում է, որ Հայաստանի Գյումրի քաղաքը երկար տարիներ եղել է քրիստոնեության բնօրրան: «Ֆրանցիսկոս Պապը՝ որպես Հայաստան իր եռօրյա այցի մի մաս, այցելեց Գյումրի՝ նրանց հավատքին իր հարգանքի տուրքը մատուցելու»,- գրում է կայքը՝ հիշեցնելով, որ Հայաստանն առաջին երկիրն է, որը 301թ. ընդունել է քրիստոնեությունը, որպես պետական կրոն:
Քիչ առաջ քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցները առանց որեւէ հիմնավորման բերման են ենթարկել armtimes.com-ի ֆոտոթղթակից Տիգրան Մազմանյանին:
«Մենք կրկին թուրքական կողմին տեղեկացրինք այցելություն իրականացնելու մեր ցանկության մասին: Մեզ համար ցանկալի այցելության իրականացման համար դիվանագիտական ճանապարհով բանակցությունները շարունակվում են»,- հայտնել է Չեբլին:
Վարչապետն այցելել է Արթիկի՝ հեղեղից տուժած թաղամասեր, եղել է նաև մանկապարտեզում և դպրոցում: Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել հեղեղի հետևանքով առաջացած իրավիճակի մասին և նշել, որ իր գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով ՝ վնասները հաշվարկելու և կառավարություն ներկայացնելու համար:
Նրա խոսքով՝ բերման ենթարկվածները ակտիվ երիտասարդներ էին, որոնց մի մասը համակիր են Հիմնադիիր խորհրդարանին. «Դա իրենց համար մի տեղ է եղել, որտեղ եկել են պաստառները պատրաստելու կամ դնելու այդտեղ, մանրամասներին տեղյակ չեմ: Ինչպես լուսանկարներից հասկացա՝ գրասենյակի առաջին հարկի հատակն էր»:
Ջիվան Գասպարյանի, Կամո Սեյրանյանի և Գևորգ Դաբաղյանի կատարումը Ծիծեռնակաբերդում հուզել է Հռոմի պապին:
Նշվում է, որ ուժգին երկրաշարժի դեպքում Մարմարա ծովի ալիքների բարձրությունը կարող է հասնել 7-8 մետրի, ինչի արդյունքում ափամերձ բնակավայրերն ու կղզիները խիստ կտուժեն:
«Հռոմի Պապն ասում է «այլևս երբեք» այնպիսի ողբերգություններին, ինչպիսին է Հայոց ցեղասպանությունն է». այս խորագրով է լուրը հրապարակել հեղինակավոր Reuters-ը: «Թախծոտ Ֆրանցիսկոս Պապը «ցավը սրտում» հարգանքի տուրք է մատուցել 1915 թվականին կոտորված 1.5 միլիոն հայերի հիշատակին, մի իրողություն, որը նա որակում է որպես Ցեղասպանություն` ռիսկի տակ ունենալով Թուրքիայի զայրույթը»,- գրել է լրատվամիջոցը: Այն նշել է, որ թեպետ նախօրեին Պապը կիրառել էր «ցեղասպանություն» եզրույթը, սակայն մինչև հիմա պաշտոնական Անկարան որևէ արձագա նք չի տվել:
Այսօր Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում Հռոմի Պապի կողմից Սուրբ պատարագ մատուցելուց առաջ ոստիկանները նկատել են Շահեն Հարությունյանին՝ վերնաշապիկի մեջ իր թաքցնելիս:
«Ես կարծում եմ, որ Հայաստանի նախագահը նույնպես շատ լավ ձևակերպումներ ուներ իր խոսքում այս իմաստով, այսինքն՝ խաղաղութայն և հաշտեցման: Նա նույնպես օգտագործեց ներողամտություն բառը այն իմաստով, որով հենց պապն էր օգտագործել՝ խոսելով հայ ազգի հիշողության մասին: Խոսքը ապագան կառուցելու մասին է, որը հաշտեցման ապագա է, փոխադարձ խաղաղության և ներդաշնակության: Դա է նպատակը: Իսկ եթե թյուր մեկնաբանություն է արվում, արդեն պապից կամ ինձնից կախված չէ»:
«Իր համար մեծ ուրախություն է իրական հայկական մշակույթի, հայկական պատմության սկզբնաղբյուրի հետ շփվել այստեղ: Ըստ իս՝ նրա համար դա ցնծություն է, բայց այն հիմնվում է նաև գիտելիքի ու բարեկամության երկար նախապատմության վրա»:
«Հենց նոր Հիմնադիր խորհրդարանի գրասենյակի մոտից առևանգեցին Վահրամ Պետրոսյանին, Փայլակ Թևանյանին, Արամ Մանուկյանին, Գագիկ Եղիազարյանին, Տիգրան Մանուկյանին, Ռազմիկ Մանուկյանին… Նրանցից մի քանիսին հարվածներ են հասցրել».- այս մասին տեղեկանում ենք «Պայքար Ազատության» ֆեյսբուքյան էջից, որտեղ տեղադրվել են նաև այս լուսանկարները:
Աֆղանական ուժայինները ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 43 զինյալի: Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ այդ մասին ասվում է Աֆղանստանի Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Ավելի քան 1 մլն մարդ միացել է հայցապահանջին, ըստ որի, պետք է վերանայվեն ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեի արդյունքները: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ին: Հայցապահանջը տեղադրված է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում: Այն արդեն ստորագրել է ավելի քան 1 մլն մարդ, բայց հայցապահանջի քննարկման համար պահանջվում է 100 հազար ստորագրություն:
2016թ հունիսի 25-ին Գյումրի քաղաքում Հռոմի Պապի այցելության օրը, ՀՀ ոստիկանությունը բառացիորեն առևանգել է քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին։
Նախիջեւանի ինքնավար հանրապետության ծանր հանցագործությունների գծով ռազմական դատարանը ինքնավարության ազգային անվտանգության նախկին նախարար Վելի Ասքերովին դատապարտել է 14 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
«Ինձ համար սա շատ հետաքրքրական էր: Այս անգամ տեքստերում փոփոխություններ չեղան, իհարկե, ի տարբերություն երեկվա: Եվ մեկ կարևոր նշան էր այն, որ պապը կաթողիկոսին հրավիրեց իր պապոմոբիլով շրջել Գյումրու հրապարակով: Նախկինում նման դեպքեր, իհարկե, եղել են, նա կրոնական առաջնորդներին հրավիրում է իր հետ շրջել պապոմոբիլով: Սա շատ նշանակալի պահ էր»:
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ում այսօր Գյումրիում ոստրկաններն առեւեանգել էին, գտնվում է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն (6-րդ վարչություն):
Սա ի՞նչ է, ստրկամիտ օտարասիրությո՞ւն, մեր ունեցածը բարբարոսաբար ջնջելով ինքնահաստատման մոլո՞ւցք, թե՞ պարզապես անբուժելի տգիտություն: Դիմացինի դրական կերպարը գովերգելու համար պարտադի՞ր է մեկ ուրիշին սևացնել երևակայական դատողություններով, մի՞թե դրանից դիմացինն ավելի լավն է երևալու, կամ նա դրա կաիքն ունի՞: Վստահ եմ Պապը դրա կարիքը չունի, իսկ գուցե մե՞նք կարիք ունենք լավը երևալու Պապի աչքին…բայց հանուն ինչի՞: