«Մանչեսթեր Յունայթեդը» 120 միլիոն եվրո է առաջարկում Պոգբայի համար
Ֆրանսիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի համար առաջարկով գումարը օր օրի ավելանում է: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է ֆրանսիացի խաղացողի համար վճարել 120 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անձամբ «Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյոն: Այս մասին հաղորդում է «As» պարբերականը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը այս պահին գտնվում է Ֆրանսիայի հավաքականի ճամբարում և շարունակում է պատրաստվել Իռլանդիայի հավաքականի հետ 1/8 եզրափակիչ հանդիպմանը: