Բաժիններ՝

Ներբանկային շուկայում գնվել է 94 մլն, վաճառվել՝ 68,1 մլն դոլար

Հունիսի 20-24-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արժութային շուկայում իրականացված գործարքներն են.

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 93,998,482 դոլար 475,88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 68,160,481 ԱՄՆ դոլար 477,11 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 1,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 476,21 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 12,105,927 եվրո 536.01 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,354,495 եվրո 538,7 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,275,869,677 ՌԴ ռուբլի 7,34 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 380,412,373 ՌԴ ռուբլի 7,43 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս