Բաժիններ՝

«Ես հիասթափված եմ». Վլադիմիր Կլիչկո

Վլադիմիր Կլիչկոն մեկնաբանել է Թայսոն Ֆյուրիի հետ կայանալիք մենամարտի տեղափոխության մասին նորությունը:

Երեկ հայտնի դարձավ, որ Թայսոն Ֆյուրի – Վլադիմիր Կլիչկո ռևանշ-մենամարտը տեղափոխվել է բրիտանացու վնասվածքի պատճառով:

Աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն շատ արագ արձագանքել է նորության կապակցությամբ և չի թաքցրել իր հիասթափությունը:

«Իհարկե, հիմա ես միանգամայն հիասթափված եմ: Ցանկանում եմ իմ երկրպագուներին ասել, որ ես շատ եմ ափսոսում կատարվածի համար, քանի որ նրանք մեծ անհամբերությամբ են սպասում այս մենամարտին: Բայց ինչ էլ որ լինի, մեկ բան հասկանալի է մնում. այս ամենը նշանակում է, որ ես կվերադարձնեմ իմ գոտիները մի շաբաթ ուշ: Ահա և վերջ»,- ասել է ուկրաինացին:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս