Կարգավորելով օրգանիզմի pH բալանսը՝ կխուսափեք քաղցկեղից
Նոբելյան մրցանակակիր բժիշկ Օտտո Ուորբուրգը, ով բացահայտել է քաղցկեղի հիմնական պատճառը, պնդում է, որ քաղցկեղի առաջացման առաջնային պատճառը թթվածնային անբավարարությունն է: Թթվածնային անբավարարությունը հանգեցնում է մարդու օրգանիզմի թթվային վիճակի ստեղծման: Բժիշկ Ուորբուրգը նաև պարզել է, որ քաղցկեղի բջիջները թթվածին չեն շնչում և չեն գոյատևում թթվածնային բարձր մակարդակի դեպքում: Բժշկի խոսքերով՝ մարդու օրգանիզմում առողջ բջիջները ստանում են բավարար քանակությամբ թթվածին, սակայն քաղցկեղային բջիջները կարող են գոյատևել առանց թթվածին: Եթե առողջ բջջի թթվածնի ստացումն իջեցնենք 35%-ով, ապա 48 ժամ անց այդ բջիջը կդառնա քաղցկեղային:
Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է պահպանել օրգանիզմի pH բալանսը: pH բալանսն օրգանիզմի հեղուկների և բջիջների թթվային և ալկալինային մակարդակի պահպանումն է: Դժբախտաբար, ժամանակակից աշխարհում անառողջ սնունդը հանգեցնում է օրգանիզմի pH բալանսի խախտման: Այն կարող է խաթարել բջիջների ակտիվությունն ու ֆունկցիան: Թթվային pH-ը կարող է մի շարք լուրջ հիվանդություններ առաջացնել, օրինակ՝ շաքարախտ, օստեոպարոզ, սրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ և այրոց:
Բժիշկ Ռոբերտ Յանգը պնդում է, որ մի շարք առողջական խնդիրներ ծագում են օրգանիզմի չափից դուրս թթվային լինելու պատճառով: Այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ պարազիտները, վատ բակտերիաները, վիրուսներն ու սնկային ինֆեկցիաները հրաշալիորեն գոյատևում են թթվային միջավայրում: Սակայն օրգանիզմի ալկալինային միջավայրը ոչնչացնում է բակտերիաներն ու այլ պաթոգեն տարրերը:
Super tasty recipes կայքն առաջարկում է տնական բաղադրատոմս, որը կիջեցնի օրգանիզմի թթվայնությունն ու կկարգավորի pH բալանսը:
Բաղադրություն
- 1/3 թ/գ սոդա
- 2 ճ/գ թարմ կիտրոնի հյութ կամ քացախ
Ամբողջը խառնեք: Երբ սոդային կիտրոնի հյութ ավելացնեք, այն կփրփրի, սակայն շարունակեք ավելացնել սոդան այնքան ժամանակ, մինչև փրփրոցը դադարի, ապա տարայի մեջ լցրեք 230 մլ ջուր:
Ամբողջը խմեք միանգամից:
Այս տնական բաղադրատոմսը կկարգավորի օրգանիզմի pH բալանսը, բացի այդ, կօգնի նվազեցնել ստամոքսի թթվայնությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: