Բաժիններ՝

«Հռոմի Պապը վաղը կվերադառնա իր ուխտը կատարած, մենք էլ կմնանք տգետ ու հայհոյախառը քննադատություններով ծանրաբեռնված». Տեր Եսայի քահանա

Տեր Եսայի քահանա Արթենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկվա Հռոմի Պապի այցի հետ կապված, նայում եմ հրապարակումներին ու փորձում հասկանալ, թե ի՞նչ տեղի ունեցավ: Ես նկատի չունեմ հայերիս շահը, այլ՝ առհասարակ, ի՞նչ կարևոր բան տեղի ունեցավ: Բոլորը խոսում են ակնկալիքների մասին, թե այսպիսի կամ այնպիսի դրական փոփոխություն կլինի, Պապի այցելությունից հետո այս կամ այն բանը կփոխվի և այլն: Մի ստվար զանգված էլ ակտիվ քննադատում էր հոգևորականներին: Քննադատությանը դեմ չեմ, եթե այն առողջ է և կառուցողական, սակայն անհասկանալի է, երբ գովերգում ենք «օտարին»՝ «մերը» ջնջելով. դրանից «օտարը» մերը չի դառնա, իսկ «մերը»՝ կօտարանա:

Սա ի՞նչ է, ստրկամիտ օտարասիրությո՞ւն, մեր ունեցածը բարբարոսաբար ջնջելով ինքնահաստատման մոլո՞ւցք, թե՞ պարզապես անբուժելի տգիտություն: Դիմացինի դրական կերպարը գովերգելու համար պարտադի՞ր է մեկ ուրիշին սևացնել երևակայական դատողություններով, մի՞թե դրանից դիմացինն ավելի լավն է երևալու, կամ նա դրա կաիքն ունի՞: Վստահ եմ Պապը դրա կարիքը չունի, իսկ գուցե մե՞նք կարիք ունենք լավը երևալու Պապի աչքին…բայց հանուն ինչի՞:

Ես հասկանում եմ մի բան պիտի գրել, բայց ինչո՞ւ չգրել իրականությունը, մանավանդ, որ օրը շատ հագեցած էր իրադարձություններով: Եթե ինչ որ բան ենք ակնկալում Պապի այցից, ուրեմն պետք է օբյեկտիվ լինել, այլ ոչ թե իրականությունը ծառայեցնել մեր անհասկանալի հավակնություններին:

Հռոմի Պապը վաղը կվերադառնա իր ուխտը կատարած: Մենք էլ կմնանք տգետ ու հայհոյախառը քննադատություններով ծանրաբեռնված՝ ի վիճակի չլինելով բացահայտելու այս այցի կարևորությունն ու ակնկալիքները:

Երեկ բոլոր լրագրողների հիմնական հարցն ինձ ուղված այն էր, թե ինչ կփոխվի այս այցից հետո: Գիտեք, ոչինչ էլ չի փոխվի, եթե մենք պատրաստ չենք տեսնելու իրականությունը և միանալու երկու հովվապետերի սիրո ու խաղաղության աղոթքին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս