ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում մայիսի 30-ին հրավիրվել է խորհրդակցություն Հայաստանից Ռուսաստան ապրանքներ արտահանող և ներմուծող երեք տասնյակից ավելի հայաստանյան և ռուսաստանյան ընկերությունների ղեկավարների և ԵԱՏՄ-ում ու ԱՊՀ տնտեսական խորհրդում ՀՀ ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Լսել եմ տարբեր վերլուծություններ այս հակամարտության վերջին սրացման վերաբերյալ, սակայն մի բան կարող եմ ասել. Թուրքիան Հարավային Կովկասում դեր ունեցող երկիր չէ. իհարկե, հնարավոր է, որ Թուրք իայի ռազմական ուժերը ներգրավված կամ համագործակցած լինեն Ադրբեջանի բանակի հետ, մենք չգիտենք, սակայն եզրակացություն անել եւ ձեւացնել, որ ասենք սա թուրքական կողմի պատասխանն էր Ռուսաստանին, եւ այդ նպատակով այն հրահրեց այս պատերազմը, կարծում եմ՝ չափազանցություն է»,- ընդգծեց նա:
Միաժամանակ, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բժիշկները, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ իրականում հիվանդ ու անվճարունակ դատապարտյալներին որպես առողջ ձևակերպելու արդյունքում վերջիններս առանց բուժվելու հետ են ուղարկվել տարբեր քրեակատարողական հիմնարկներ:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում որոշում Է ընդունվել Սերբիայի հետ բանակցություններ սկսել առեւտրական ռեժիմի միասնականացման շուրջ:
Երկար տարիներ ի վեր առաջին անգամ 2016 թվականին կաճեն ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների պաշտպանական ծախսերը: Այս մասին The Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
Վաղ միջնադարի Վարդապետի դիմաքանդակի հեղինակը հայտնի քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՌԴ Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, քանդակային կոմպոզիցիաների վարպետ Ղուկաս Չուբարյանն է՝ Չուբարը (1923-2009): Չուբարյանը հեղինակ է դիմաքանդակների, արձանների, մոնումենտալ գործերի:
Բեռլինում մայիսի 31-ին սկսվել Է Եվրակազմակերպության՝ ահաբեկչության հակազդման հարցերին նվիրված երկօրյա խորհրդաժողովը, միջոցառման մասնակիցները կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի եւ դրա կանխման եղանակները:
2016թ. Մայիսի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Ներքին Պտղնի գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել է նույն հասցեի բնակիչ Թեմուր Մարգարյանի դին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ-ի պետություններին հրավիրել Է մասնակցել ներմուծման փոխարինման ռուսական ծրագրին:
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ և հետագա ընթացքում մեր բոլոր այն քաղաքացիներն ովքեր կամավորագրվել են հայրենիքի պաշտպանության գործին գտնվում են իշխանությունների ամենօրյա ուշադրության ներքո:
Ռուսաստանի Դաշնության Կասպյան եւ Սեւծովյան նավատորմերի նավերի ծովային ռազմերթերի ինտենսիվությունը 1,7 անգամ մեծացել է:
«Ընկերությունը պատրաստ է կանգնել ներդրողների կողքին, եթե լինի համապատասխան առաջարկ, որը կբերի գազի ծավալի կտրուկ ավելացման: Հատուկ վերաբերմունք կցուցաբերենք»:
«Այն, ինչ ասաց Արծվիկ Մինասյանը, ինձ որևէ օպտիմիզմ չի ներշնչում, այն իմաստով, որ, թեև նա նշեց մի ոլորտ, բայց երբ դու բացում ես մի փոքր սողանցք, կարող է՝ վաղը-մյուս օրն այլ ոլորտներ էլ հայտարարեն, որ՝ եկեք մոնոպոլիա հռչակենք»։
Հայաստանի նման երկրներում նման կառույցի անհրաժեշտությունը կա. «Միայն այդ գործով զբաղվող ու հաստիքային կառույց Հայաստանում դեռևս չի ստեղծվել: Անցած տարվա փետրվարի որոշմամբ մեզ մոտ կառույցի կառուցվածքը փոխվեց, բայց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի վերաբերյալ շատ լուրջ կասկածներ ունեմ։ Անմեղության կանխավարկածն ինձ թույլ չի տալիս ասել` տապալվելու է, բայց առայժմ մեծ ոգևորություն չեմ ապրում»:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործերի շրջանակներում մայիսի 30-ին ձերբակալվել է 3 անձ` գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը։
Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիաբազայի բանակային օդուժի երիտասարդ օդաչուներն սկսել են կատարելագործել լեռնային-ժայռոտ տեղանքում ուղղաթիռների վայրԷջքներն ու վերթիռները:
Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 1-5-ը` կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
ԱՄՆ-ի մարտական կորուստները, սկսած 2001 թվականի սեպտեմբերի 11-ից՝ Նյու Յորքում Առեւտրի համաշխարհային կենտրոնի վրա ահաբեկչական գրոհի օրվանից, կազմել են ավելի քան 5 հազար մարդ:
Մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը Ադրբեջանը միջազգային եւ այլ ֆինանսավարկային կազմակերպությունների հետ 10,3 մլրդ ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրեր է ստորագրել: Այդ պայմանագրերի հիման վրա օգտագործված վարկերի գծով Ադրբեջանի արտաքին պետական պարտքը կազմել է 6,9 մլրդ ԱՄՆ դոլար:
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության հայտարարությունը՝ Ազգային դիմադրության կոմիտե ձևավորելու նպատակով Ժիրայր Սէֆիլյանին բանակցություններ վարելու լիազորություններ տալու վերաբերյալ:
«Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևի նախագծի քննարկումները նախատեսվում է սկսել հունիսի 2-ին՝ տեղի ժամանակով 11:10-ից: Այս մասին հաղորդում է Բունդեսթագի պաշտոնական կայքը:
Նա անդրադարձել է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հայտարարություններին, թե «հրահանգի դեպքում խոստանում եմ չայ խմել Բաքվում»՝ ասելով, թե անհարմար է գեներալի համազգեստով նման անլուրջ հայտարարություններ անել:
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Սերգեյ Սերգեյի Դավթյանը պարգեւատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով։
Հայ ֆուտբոլիստը մտադիր է մինչև պայմանագրի ավարտը մնալ գերմանական ակումբում (2017թ. ամառ) և միայն դրանից հետո որոշում կայացնել իր ապագայի վերավերյալ: Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում են լոնդոնյան «Արսենալը» և «Չելսին», ինչպես նաև Թուրինի «Յուվենթուսը»:
Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի հյուսիսարեւելյան ծովափի մոտ: Դրա մագնիտուդը, ըստ կղզու կենտրոնական օդերեւութաբանական վարչության գնահատումների՝ կազմել է 7,2 բալ:
Հնդկաստանի Մահարաշտրայի նահանգի Փուլգաոն քաղաքի զինապահեստում բռնկած հրդեհի զոհ ենդարձել երկրի զինված ուժերի առնվազն 17 զինծառայողներ, ներառյալ երկու սպաներ: Այդ մասին հայտնել են Հնդկաստանի զանգվածային լրատվամիջոցները:
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հայտարարել է, թե «ըստ երևույթին Նժդեհի արձանի նմանությունը Պետրոս Առաջինին պայմանավորված է նրանով, որ քանդակագործը սովորել է Սանկտ Պետերբուրգում։
Ինչպես նշել է Կրեմլի մամուլի ծառայությունը, բանակցությունների արդյունքում նախատեսվում է մի շարք փաստաթղթեր ընդունել ԵԱՏՄ-ի գործառման գործնական ասպեկտների վերաբերյալ:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մայիսի 25-ին այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին:
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները: