Անանուխային ըմպելիք լյարդի համար
Եթե լյարդը ծանրաբեռնված է կամ վատ է աշխատում, անմիջապես զգացվում է: Թուլություն, էներգիայի պակաս, գլխապտույտ, սրտխառնոց, աջ կողմում ցավեր, մարսողական խնդիրներ և մաշկային ցան. այս ամենը նշան է, որ լյարդն օգնության կարիք ունի:
Լյարդի մաքրումը հնարավոր է անանուխային-կիտրոնային ըմպելիքի միջոցով: Սա բոլորովին անվնաս միջոց է, որը լավացնում է օրգանիզմի վիճակը, օգնում է լյարդից դուրս բերել տոքսինները: Բացի այդ, այս ըմպելիքն ունի նուրբ և թարմացնող համ:
Բաղադրություն
Անանուխի տերևներ
- 1 կիտրոնի հյութ
- 1 նարնջի հյութ
- 1 լ ջուր
- 3 ճ/գ մեղր
Ջուրը լցրեք խորը մետաղյա տարայի մեջ և տաքացրեք կրակի վրա: Ավելացրեք անանուխի լվացած տերևներն ու եփեք ցածր կրակի վրա 5 րոպե:
Ջուրը վերցրեք կրակից և թողեք հասնի սենյակային ջեմաստիճանի:
Ջրին ավելացրեք 1 կիտրոնի հյութը, 1 նարնջի հյութն ու մեղրը, ամբողջը լավ խառնեք:
Խառնուրդը քամեք:
Այս հյութն օգտակար է նաև թունավորումների դեպքում, դրական է ազդում ստամոքսաղիքային տրակտի վրա: Օրական 1 բաժակ հյութը բավական է, որ գործի գցեք լյարդի մաքրման գործընթացը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: