Քաղցկեղից մահացածների թվով Հայաստանը զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը։ Յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով քաղցկեղից ՀՀ-ում մահանում է տարեկան 229 մարդ։ 2-րդ տեղում Զիմբաբվեն է, այնուհետև Հունգարիան:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Լոնդոնի ու Նյու Յորքի էլեկտրոնային աճուրդի ընթացքում համաշխարհային բորսաներում նավթի համաշխարհային գները վերսկսել են անկումը, այդ մասին վկայում են առևտրի տվյալները:
Հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ միջոցառումների մասին սոցիալական տեսահոլովակ:
Հունվարի 15-ին, ժամը 03.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող ձնամաքրման ավտոմեքենա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 15-ին`պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հունվարի 15-ին, ժամը 00.50-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. հունվարի 14-ի ժամը 22.00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ՝ 1988 թ. ծնված Ջ. Ն.-ը տանից դուրս է եկել դեպի Գեղաձոր գյուղ և և տեղ չի հասել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աշտարակում, Ապարանում, Արագածում, Արթիկում, Աշոցքում, Հրազդանում, Սևանում, Ճամբարակում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, ինչպես նաև Տիգրանաշենի լեռնանցքում տեղում է ձյուն:
ԱՄՆ-ում 73 տարեկան հասակում մահացել է Ռենե Անժելիլը՝ կանադացի երգչուհի Սելին Դիոնի մենեջերն ու ամուսինը, ասվում է երգչուհու Facebook-ի էջում:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Բավարական Լանդսխուտ օկրուգի ղեկավար Պետեր Դրայերը, դժգոհ փախստականների նկատմամբ Գերմանիայի դաշնային կառավարության քաղաքականությունից, սիրիացի փախստականներով լի ավտոբուսն ուղարկել է ուղիղ Բեռլին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայր: Այս մասին հայտնում է BBC-ն:
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Գուտին խոսել է Ոսկե գնդակի արդյունքների, նաև կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարի՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու հնարավորությունների մասին:
Դորտմունդի Բորուսիայի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Bild-ի հետ զրույցում խոսել է թիմի հետագա անելիքների մասին: Զրույցի ընթացքում Տուխելը գովեստի խոսքեր է հղել թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
L’Oreal Paris-ի գեղեցկության նոր դեսպանորդների շարքը համալրվել է՝ ներկայում ֆրանսիական ապրանքանիշի կոսմետիկ միջոցները կներկայացնի օսկարակիր դերասանուհի Սյուզան Սարանդոնը, հայտնում է Elle-ը:
«Կարծում եմ, որ նման ռեակցիան տեսանելի օբյեկտի տեսքի անսպասելիությունից է: Պատճառը ոչ թե կոնկրետ վարունգի ձևն է, այլ այն, որ դրանք թաքնված են եղել մեջքի հետևում ու անսպասելի են եղել կատուների համար»,- նշել է բժիշկ Մագֆորդը:
Անցած տարի աշխարհում սպանվել է 7 հազար քրիստոնյա, հայտարարում են Open Doors կազմակերպության իրավապաշտպանները: Ցուցանիշը գրեթե 3 հազարով գերազանցում է 2014 թվականի նմանատիպ ցուցանիշը: Բացի այդ՝ 2015-ին ավերվել կամ վնասվել է գրեթե 2300 քրիստոնեական եկեղեցի:
Լեգենդար երգիչ Դևիդ Բոուին գաղտնի դիակիզել են Նյու Յորքում ընտանիքի ու ընկերների բացակայությամբ: Այս մասին հայտնում է բրիտանական Mirror պարբերականը՝ հղում կատարելով աղբյուրին:
Բացահայտել մեր ուղեղի բոլոր գաղտնիքներն ու հնարավորությունները՝ բոլոր գիտնականների երազանքն է: Բայց մեկ կյանքը բավարար չէ անգամ մեկ կամ երկու գաղտնիքի բացահայտման համար:
Կյանքից մաքսիմումը ստանալու համար մարդ պետք է փոխվելու կարողություն ունենա: Ցավոք, մարդը մեծ դժվարությամբ է փոխվում, և փոփոխությունները շատ դանդաղ են կատարվում: Շատերը դրա վրա տարիներ են ծախսում: Ամենադժվարն իրականում փոխվել ցանկանալն է:
Առևտրային բանկերը օրվա վերջի դրությամբ 1 ԱՄՆ դոլարը գնում են միջինը 482.5 դրամով, վաճառում՝ 487.2 դրամով։
Հեռուստատեսությունն առաջին հերթին ինձ ազատել է բարդույթներից։ Չգիտեմ՝ հիմա ինչպիսին են երիտասարդ աղջիկները, բայց մեր ժամանակ գոռոզ լինելը վատ բան չէր:) Ես շատ գոռոզ էի, և ինձ թվում էր, թե դա շատ լավ է։ Հեռուստատեսությունն ինձ հասարակ դարձրեց։
Այսուհետ «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցում ջուրը տաքացվելու է արևային էներգիայով: Հյուրանոցում տեղադրվել և արդեն շահագործվում է 1,140 վակուումային խողովակներից բաղկացած արևային ջրատաքացուցիչ համակարգ, որը կապահովի տարեկան մոտ 3.5 մլն դրամ խնայողություն հյուրանոցի համար: Համակարգի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 4 անձի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Ներգաղթյալների մտածողության ոճն ու սոցիալական արժեքները փոխվում են ու հարմարվում հասարակության արժեքներին մեկ սերնդի ընթացքում, ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է PLоS ONE ամսագրում:
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Յանս-Յոախիմ Վատցկեն խոսել է թիմի առաջատար ֆուտբոլիստների՝ ակումբում մնալու մասին: Խոսքը, մասնավորապես, եղել է Հենրիխ Մխիթարյանի, Մաթս Հումելսի և Իլկայ Գյունդողանի մասին:
Որոշումը հնարավորություն կտա արտոնությունները կիրառել նաև սահմանամերձ ոչ գյուղական համայնքներում, մասնավորապես` Բերդ և Ճամբարակ համայնքներում:
Հայաստանի Ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզի նախկին գործակալ Դմիտրի Սելյուկը Championat.com-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ ֆուտբոլիստի շուրջ առաջացած իրավիճակին և տրանսֆերային նորություններին:
Կարեն Ճշմարիտյանը ողջունել է Էդ Պարկերին և հատուկ ընդգծել Fitch Ratings-ի հետ բազմամյա արդյունավետ համագործակցության փորձը:
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Ջ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ:
Գործադիրի այսօրվա որոշմամբ առաջարկվում է վերոնշյալ ժամկետը երկարաձգել մինչև 2016 թ. հուլիսի 1-ը: