Իրավիճակն Աֆղանստանում զգալի վատթարացել է վերջին ամիսների ընթացքում: «Թալիբան» ծայրահեղական շարժումը, որ ավելի վաղ գրավել էր երկրի գյուղական շրջանները, հարձակումներ է իրականացրել նաև խոշոր քաղաքների վրա: Բացի այդ՝ տարածաշրջանում աճել է «Իսլամական պետության» ազդեցությունը:
Լոնդոնյան «Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուն Եվրոպայի առաջնության Ռումինիայի հետ մեկնարկային խաղում բացեց հաշիվը:
Վիկտոր Կոշոյին՝ Եվրո-2016-ի Ֆրանսիա-Ռումինիա մեկնարկային խաղի գլխավոր մրցավարը, նշանակեց մրցաշարի առաջին 11-մետրանոցը տանտերերի դարպասին: Հունգարացի մրցավարը հանդիպման 64-րդ րոպեին նշանակեց 11-մետրանոց՝ Պատրիս Էվրայի կողմից Ռումինիայի հավաքականի կիսապաշտպան Նոկոլայե Ստանչուի նկատմամբ թույլ տված խախտման համար:
«Իշխանություններն իրենց վերարտադրության խնդիրը լուծելու համար դիմել են տարբեր միջոցների, որոնց մեջ եղել է նաև՝ մեր երկիրը մաս առ մաս վաճառելը: Այս տարիների ընթացքում բոլորս ականատես ենք եղել, թե ինչպես են այդ մարդիկ՝ արտաքին գործոնն օգտագործելով, մեր երկիրը մաս-մաս վաճառելով, պահել իրենց իշխանությունը: Այլևս բան չի մնացել վաճառելու, հերթը հասել է Արցախին: Այն, ինչ ասում եմ, ասում եմ ամենայն պատասխանատվությամբ և ցավով»:
Սպեկուլյանտները Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի առաջնության խմբային փուլի Անգլիա-Ռուսաստան հանդիպման տոմսերը վաճառում են 4 անգամ ավելի թանկ գնով: Այս մասին TASS-ի լրագրողը հաղորդում է իրադարձությունների վայրից:
Սիրիացի զինվորականները Ռաքքա նահանգի հարավ-արևմուտքում հակահարված են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մահապարտներին:
Հունիսի 12-ին‵ Վայոց Ձորում և Սյունիքում, հունիսի 16-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դմիտրի Պայեն ճանաչվեց Եվրո-2016-ի Ֆրանսիա-Ռումինիա մեկնարկային խաղի (2:1) լավագույն ֆուտբոլիստ:
«Սահմանված է, որ Երևանի քաղաքապետն ունենա 4 տեղակալ ու նրանց կրճատումը չի մտնում իր լիազորությունների մեջ: Երևանի քաղաքապետի տեղակալների լինելը տեղական ինքնակառավարման օրենքով է հաստատվում ու քաղաքապետի լիազորությունների մեջ չէ նրանց կրճատումը, օրենքով պարտադիր է, որ Երևանի քաղաքապետն ունենա 4 տեղակալ»,- ասաց նա:
Եվրոպայի առաջնության խմբային փուլի Անգլիա-Ռուսաստան հանդիպումից առաջ անգլիացի ֆանատները Մարսելում անկարգությունների մասնակից են դարձել: Անգլիացիների, ոստիկանության և տեղի հիմնականում արաբական ծագմամբ երկրպագուների միջև բախումները շարունակվել են երեկվանից մինչ ուշ գիշեր: Ինչպես հաղորդում է «Սպորտ-Էքսպրես»-ը, ոստիկանությունը բազմիցս դիմել է արցունքաբեր գազի օգտագործմանը: Ռուս երկրպագուներն անկարգություններին ակտիվորեն չեն մասնակցել, սակայն մի քանի անգամ գտնվել են իրադարձությունների կիզակետում: […]
«Որո՞նք էին այն երաշխիքները, որ Ռուսաստանում Սամվել Բաբայանին որևէ վտանգ չէր սպառնում՝ շատ լավ հասկանալով, թե Ադրբեջանն ինչպիսի հնարավորություններ ունի Ռուսաստանում: Վերջապես բոլորս գիտենք, որ այդ մարդը պետական բարձր պաշտոններ զբաղեցնելով՝ տիրապետում էր նաև պետական գաղտնիքների, ինչպե՞ս կարելի էր թույլ տալ, որ նա պարտադրված բացակայի Հայաստանից: Ի՞նչ խնդիր էլ որ լիներ, կարծում եմ, հնարավոր էր լուծում գտնել, որ այդ բացակայությունը չլիներ: Իմ կարծիքով՝ Սամվել Բաբայանը երբեք չպետք է բացակայի Հայաստանից. Հայաստան ասելով՝ նկատի ունեմ Արցախը»:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վստահեցնում է, որ փոխնախարարների կրճատումը նախարարության աշխատանքների վրա չի ազդի:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Բունդեսթագի թուրքական ծագմամբ պատգամավորներին զերծ մնալ Թուրքիա այցելությունից: Այդ մասին գրել է Der Spiegel օրաթերթը` վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրները:
Դամասկոսի շիիթական Սեիդա Զեյնաբ թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի: Այդ մասին Sputnik գործակալությանը տեղեկացրել է քաղաքի անվտանգության ծառայությունը:
Հունիսի 10-ին ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները ռազմական կցորդների ասոցիացիայի աշխատանքային պլանի համաձայն այցելել են ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ գտնվող N զորամաս:
2012 թվականի մարտի 27-ին ՀՀ մշակույթի նախարարության եւ ավստրիական «Վագներ Բիրո Ստեյջ Սիստեմս», գերմանական «Սալզբրեններս թեյջթեք աուդիո եւ վիդեո մեդինսիսթեմս», «Էլեքթրոնիք թիաթր քոնթրոլս» եւ հայաստանյան «Արթսթեք» ՍՊԸ-ի միջեւ 8 մլն եվրոյի վարկային պայմանագիր է կնքվել, որով պետք է իրականացվեր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի երկու դահլիճի տեխնիկական վերազինումը: Սակայն արդյունքում մեկ դահլիճի վերազինումն է տեղի ունեցել:
Հանցավոր խումբը հայտնաբերվեց և վնասազերծվեց:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ, ըստ էության, սենսացիոն հայտարարություն է արել՝ ասելով, թե իրենք զարմացած են, որ Երևանում տեղադրվել է ֆաշիստական Վերմախտի հետ համագործակցած Գարեգին Նժդեհի արձանը: Այս հայտարարությունն իսկապես կարելի է սենսացիոն համարել, քանի որ խնդիրը այստեղ անկասկած միայն արձանը չէ: Այստեղ, սակայն, արձագանքը ուշագրավ է և, ըստ էության, սենսացիոն է ոչ թե արձանի կամ ոչ այնքան արձանի մասով, ինչքան այն, որ Գարեգին Նժդեհը Հայաստանի իշխող կուսակցության, այսպես ասած, գաղափարական հայրն է, ՀՀԿ-ի ուսմունքը, գաղափարական հիմքը:
«Հայտնի է, որ Հայաստանում Նժդեհի անունն են կրում հրապարակներ, փողոցներ, մետրոյի կայարան, եւ նրա հիշատակին հուշարձաններ են կանգնեցվել թուրք զավթիչների դեմ մղված իր հերոսական պայքարի, ինչպես նաեւ այն բանի համար, որ Հայաստանի առաջին հանրապետության ժամանակներում նա պաշտպանել է հասարակությանը այդ ժամանակ քարտեզի վրա նոր-նոր հայտնվող Ադրբեջանի հանրապետության զինված կազմավորումների կողմից իրականացված անկարգություններից, այն բանի համար, որ կազմակերպել է Հայաստանի տարածքների պաշտպանությունը, այդ թվում նաեւ Զանգեզուրի»:
Հունիսի 11-ից ժամը 10.00-ից ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հակակարկտային կայանքից Շիրակի մարզի Ախուրի, Ղարիբջանյան և Գետք համայնքների տարածքներում կատարվում է ներգործություն:
Ավազակային հարձակում՝ կալանավայրի «ուղեգիր» ստանալու ակնկալիքով:
Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան քրդաբնակ շրջաններում զինված ուժերի եւ քրդերի միջեւ բախումները շարունակվում են:
«Ընկերը, որը դիմավորում է էվակուատոր մեքենային, զանգում է Խաչիկին ու ասում, որ մեքենայի բանալիները չկան: Խաչիկը տեսնում է, որ բանալիները կուրտկայի գրպանում են, տաքսիով գնում-մտնում է տեխսպասարկման կայան, որ տա բանալիները: Այդտեղ ջահելներ են հավաքված լինում, հարցուփորձ են անում, թե ինչպես է վթարը տեղի ունեցել, երկար զրուցում են»,- պատմում է հայրը»:
Բագրատաշենի բնակիչը հայտնաբերվեց Երևանում:
2015 թվականին Ադրբեջանում պաշտոնապես գրանցվել է արտադրական տրավմատիզմի 149 դեպք, զոհվել է 49 մարդ, սակայն, իրականում արտադրությունում տրավմատիզմի 90 տոկոս դեպքերը հասարակությունից թաքցվում են:
«Ժողովուրդ»-ին հայտնի են դարձել ՀՀ պաշտպանության նախարարությունում ծավալված աղմկալի մի պատմության մանրամասներ, որի հետ անմիջական առնչություն ունի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել դեսպան Իվան Վոլինկինին, դեսպանատան բոլոր աշխատակիցներին, տոնի առթիվ մաղթել բարօրություն և բարգավաճում Ռուսաստանի ամբողջ ժողովրդին:
Այս գիշեր խմբավորման ահաբեկիչները հարձակում են գործել Նանգարհար գավառի վրա, ինչի հետեւանքով 611 ոստիկան վնասվածք է ստացել:
Սրճեփ սարքերի դրամարկղերի գողը հայտնաբերվեց:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի քննիչ Ներսիսյանի կողմից ապօրինի բնակարան մուտք գործելու եղանակով խոշոր չափի գողություն կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ: