Դավիթ Սեխպեյանը՝ ամերիկյան կյանքի, «Առաջնորդները» հեռուստասերիալում նկարահանվելու և կնոջ հետ հարաբերությունների մասին. Life.panorama.am
Life.panorama.am-ը զրուցել է ամերիկաբնակ դերասան Դավիթ Սեխպեյանի հետ:
-Դավիթ, առաջինն ուզում եմ հետաքրքրվել, թե ինչպե՞ս եք Ձեզ զգում հայրենիքից հեռու:
– Արդեն երեք տարի է, ինչ բնակվում եմ ԱՄՆ-ում. մի փոքր դժվարությամբ, բայց արդեն հարմարվել եմ այստեղի կյանքին, թեպետ ԱՄՆ-ում ապրող հայերի թիվն այնքան մեծ է, որ այդ փաստի շնորհիվ օտարությունը չի խեղդում:
-Յուրաքանչյուրն, ով մեկնում է արտերկիր ապրելու՝ իր նպատակներն ունի, իր պլանները, մտովի ուրվագծված ապագան, դուք արդեն հասե՞լ եք դրանց:
– Որոշ նպատակներ արդեն իրականացրել եմ, բայց առջեւում դեռ շատ բան ունեմ անելու:
-Որքան էլ դրսում կարողանաք ինտեգրվել, հայի արյան մեջ ուրիշ կերպ է արտահայտվում ջերմությունը, սերն ու կարոտը, վստահ եմ՝ դուք էլ ներսում կարոտ եք զգում: Ո՞ւմ եւ ինչն եք ամենաշատը կարոտել:
– Մեկ բառով՝ ընտանիքիս:
-Դավիթ, համեմատականներ, թերեւս բոլորս ենք անցկացնում, եթե զգացմունքային ու նյութական հնարավորությունները մի կողմ դնենք ու համեմատեք Հայաստանն ու ԱՄՆ-ն՝ Ձեզ համար որոնք են այդտեղի ու այստեղի առավելություններն ու թերությունները:
– Ինձ համար այստեղի առավելությունը մասնագիտությանս հետ է կապված, քանի որ կինոյի աշխարհն այստեղ բոլորովին այլ աստիճանի վրա է գտնվում:
-Մինչ մասնագիտական աշխատանքներին անդրադառնալը, ուզում եմ հետաքրքրվել՝ այդտեղ ինչո՞վ եք զբաղվում, քանի որ գիտեմ, որ դրսում ապրող մեր հայրենակիցները (այդ թվում եւ արվեստագետները) գրեթե միշտ բացի մասնագիտական աշխատանքներից, այլ գործերով եւս զբաղվում են:
– Ես չեմ թողել իմ մասնագիտությունը, շարունակում եմ ստեղծագործել, բայց բացի ռեժիսորի, դերասանի, երգչի եւ հանդիսավարի աշխատանքներից, տիկնոջս հետ միասին ունենք մեր սեփական բիզնեսը, բայց այդ մասին խոսելու ցանկություն չունեմ:
-Կրկին լուսանկարներին հետեւելով՝ տեսնում եմ վերջին օրերին Ձեր ընկերոջ՝ Դիանա Գրիգորյանի հետ լավ ժամանակ եք անցկացնում: Կարծես թե միասին նկարահանումնե՞ր էլ եք ունեցել, կներկայանք «Առաջնորդները» հեռուստասերիալո՞ւմ:
– Այո, Դիանա Գրիգորյանն ինձ առաջարկեց «Առաջնորդները» հեռուստասերիալի մի քանի էպիզոդներում խաղալ, ու ես էլ մեծ սիրով համաձայնեցի:
-Դավիթ, չեմ կարող չանդրադառնալ Ձեր ու Ձեր կնոջ հարաբերություններին. Ինչպե՞ս եք կարողանում հարաբերություններում կրակը միշտ բոցավառված պահել:
– Կինս իմ ամենամեծ ընկերն է, ում ես անսահման հարգում եմ, իսկ սիրո կրակը պահելու համար անհրաժեշտ է հարգել կողակցին ու գնահատել նրան: Ամենակարեւորը պետք է վայելել կյանքի ամեն մի վայրկյանը՝ եւ լավ, եւ վատ, ու մշտապես պայքարել միասին:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: