Բաժիններ՝

«Հակառակորդը կրկին որդեգրել է նախահարձակ մարտավարություն». Սենոր Հասրաթյան

ԼՂՀ ՊՆ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դատելով վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող զարգացումներից, այն է՝ հրաձգային զինատեսակներից խախտումներ և այս գիշեր դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողության փորձ, տպավորություն է ստեղծվում, որ ապրիլյան չորսօրյա առճակատումից հետո, երբ, կարծես թե, կողմերը գտնվում են բանակցային գործընթացի մեջ, հակառակորդը կրկին որդեգրել է նախահարձակ մարտավարություն: Թե ինչով է պայմանավորված այս հանգամանքը, գրեթե հասկանալի է, իսկ թե որքանով է այն արդյունավետ, դժվար է ասել… Դժվար է, քանի որ զարգացումների նման տրամաբանությունը տանում այն վիճակին, որում փաստացի կայինք մինչև ապրիլի 1-ը…

Այսինքն՝ դիպուկահարային պատերազմ, դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձեր, հետո՝ երևի թե նաև ականանետային ու հրետանային արկակոծումներ… Ստացվում է Ադրբեջանում շարունակում է իշխել այն սուլթանական մտածելակերպը, որն անընդունակ է ականջալուր լինելու հին ու բարի իմաստախոսությանը՝ «նույն գետը երկրորդ անգամ չեն մտնում…»: Իսկ գուցե նրանք կարծում են թե գետն արդեն մի անգամ անցել են… Դե ինչ, Տերն իրենց հետ, կարևորն այն է, որ մենք մեր սխալ քայլերով նրանց չօգնենք…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս