ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով հուլիսի 17-ից Խորենացի փողոցում տեղի ունեցող իրադարձություններին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արսեն Առաքելյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Թուրքիայի իշխանությունները մինչեւ 30 օր ժամկետով կալանքի տակ կպահեն ձախողված հեղաշրջման մասնակցության մեջ կասկածվող անձանց:
«Առաջին լրատվական»ի տեղեկություններով՝ ոստիկանության ՊՊԾ գնդում պատանդ ոստիկանների թվում է եղել նաև Ոստիկանության 4րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում հուլիսի 23ին ՊԲ հարավ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Արսեն Արայիկի Առաքելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Ս․ թ․ 21․07 – ին “Շենգավիթ” ԲԿ մանկաբարձական բաժանմունք է ընդունվել 1971թ․ծնված Ն․Մ․Ա․- ը՝ «Հղիություն 38 – 39 շաբաթ, ռեզուս բացասական արյուն, բարդացած գինեկոլոգիական անամնեզ, առաջնային չբերություն 3 տարի, հղիություն արտամարմնային բեղմնավորումից հետո, զույգ պտուղ, առաջնածին 44 տարեկան» ախտորոշմամբ, բարձր ռիսկայնությամբ։
Հետևեք իրավիճակին azatutyun.am-ի, «Ա1+»-ի և 1in.am-ի ուղիղ թողարկումներով։
Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը կոլեգիայի ընդլայնված նիստում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, տեղեկացնում է ադրբեջանական Report կայքը:
Հուլիսի 23-ին, ժամը 10:55-ի սահմաններում, հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Արսեն Արայիկի Առաքելյանը:
Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրաված «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները տեսանյութեր են տարածել սոցիալական ցանցերում:
Հիլարի Քլինթոնը կողմնորոշվել է ԱՄՆի փոխնախագահի թեկնածության հարցում: Նա Վիրջինիա նահանգից սենատոր Թիմաթի Քեյնն է:
Հետևեք իրավիճակին azatutyun.am-իթողարկումով։
Հուլիսի 24-25-ին, 28-ին‵ շրջանների մեծ մասում, 26-27-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ. արագությամբ:
Մենք մեռնելու համար չենք, մենք հաղթելու համար ենք: Մեռնեմ իմ հայ ազգին – Արայիկ Խանդոյան՝ Միայնակ Գայլ։
Ռուսաստանը եւ Թուրքիան վերականգնում են առեւտրատնտեսական համագործակցության գծով ռուս թուրքական խառը միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:
Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրաված «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների նոր լուսանկարներ են տարածվել սոցիալական ցանցերում:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խումբն ազատ է արձակել հուլիսի 17-ից պատանդի կարգավիճակում գտնվող ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռոմա Հարությունյանին շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում:
ՆԱՏՕ –ի գլխավոր քարտուղարությունը իր զորակցությունն է հայտնել Գերմանիային` Մյունխենում տեղի ունեցած զինված հարձակման կապակցությամբ:
Ֆրանսիայի ոստիկանությունը քանդել է Փարիզում գտնվող անօրինական միգրանտների խոշոր վրանային ճամբարը: Երկրի սահմաններից դուրս է բերվել ավելի քան 2 հազար 600 մարդ:
NurgՖn ընկերությունների խմբի մի շարք ձեռնարկությունների կայքերում տեղադրվել է I love the Caliphate State Islamic country լոզունգը:
Չինաստանում այս շաբաթ տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով 78 մարդ մահացել է, 90ից ավելին` անհայտ կորել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ընդունել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմին եւ շնորհավորել կառույցի 23-ամյակի կապակցությամբ:
Աշխարհը Խորենացու փողոցի ամբիոնը չէ։ Աշխարհը բարդ համագործակցությունների ու հակազդեցությունների հանգույցների կծիկ է։ Այսպես հոխորտացողները «как мильенкий» գնալու են էդ աշխարհի մեծերի հետ սեղան նստելու և նրանց ձայնալարերն այլևս չեն բորբոքվելու՝ հայրենասիրությունից։ Հայաստանը գերտերություն չի և մոտ ապագայում չի լինելու, որ թքած ունենա ուրիշների կարծիքի ու շահերի վրա։ Գերտերություններն անգամ այդ բանը չեն կարողանում անել։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկին՝ Մյունխենում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
Նախօրեին «Շենգավիթ» ԲԿ-ում զույգ երեխաներ լույս աշխարահ բերած ծննդկանը մահացել է:
Փոխզիջում բառը, ինչպես քաղաքական-հասարակական երեւույթները նկարագրող շատ այլ բառեր, եզրույթներ, վարկաբեկված է այնքան, որ անշնորհակալ գործ է դրանց կիրառության մասին խոսել՝ առանց դրանց ընկալման սեփական պատկերացումները վերահաստատելու:
Մյունխենի «Օլիմպիա» առևտրի կենտրոնում զինված հարձակման հետևանքով սպանվել է 9 , հոսպիտալացվել է 16 մարդ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»ին:
Իրենք առաջարկում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, միջանկյալ կառավարության ձևավորում, սակայն ամենակարևորը հարցը դրել են Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցի քննարկումը, որն այս պահի դրությամբ ներկայացված է իշխանություններին և գտնվում է օրակարգային ամենակարևոր հարցերում: