Ստեփանակերտից հյուսիս-արևմուտք երեք բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է գրանցվել
ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 13-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Տարածաշրջանում 3 բալ ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ: 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երեք երկրաշարժ է տեղի ունեցել հուլիսի 16-ին, որից երկուսը՝ Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքից 23 կմ դեպի հյուսիս-արևմուտք, մեկն էլ՝ Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Դողուբայազեթ քաղաքից 20 կմ դեպի հարավ-արևմուտք: Հաջորդ օրը 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.1) երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 24 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Տարածաշրջանից դուրս հուլիսի 20-ին 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վանուատու Հանրապետությունում՝ Իսանգել քաղաքից 78 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: