Վթարից 28 ամյա երիտասարդ է մահացել
Հուլիսի 21-ին, ժամը 02.00-ին տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ապարան-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի 34 PP 436 (վարորդ՝ 1988 թ. ծնված Գ. Ն.) պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 30 մ) և կողաշրջվել:
Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել մեքենան և փակել գազի բալոնի փականը: