![](/banners/BeFunky-design.jpg)
Գյուլը կհանդիպի Էրդողանի և Յըլդըրըմի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/gyul.jpeg)
Թուրքիայի Հանրապետության 11րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը հուլիսի 21ին Անկարայում մի շարք հանդիպումներ կունենա երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին տեղեկացնում է CNN TurkLike ը:
Նախ նա կհանդիպի վարչապետ Բինալի Յըլդըրըմի, այնուհետև Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Իսմայիլ Քահրամանի հետ: Ավելի ուշ ակնկալվում են հանդիպումներ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի և վերջապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Թեպետ դեռևս չի հստակեցվել հանդիպումների օրակարգը, այդուհանդերձ ակնկալվում է, որ կողմերը խոսելու են ռազմական ձախողված հեղաշրջումից հետո երկրում առկա իրավիճակի շուրջ: