Բաժիններ՝

Ֆրանսիան կստուգի ուժայինների աշխատանքի արդյունավետությունը Նիսի հարձակման ժամանակ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը հայտարարել է, թե իշխանությունները ստուգում են ոստիկանների գործողությունների հաջորդականությունը Նիսում մարդկանց վրա հարձակման ժամանակ:

Իշխանությունները այդ ստուգումներն սկսել են Ֆրանսիայի կառավարության, ուժայինների ու հատուկ ծառայությունների հասցեին ուղղված աճող քննադատությունների ֆոնին:
Քննադատների կարծիքով՝ հարձակման պատասխանատվությունը, որը խլել է ավելի քան 80 մարդու կյանք, մասնակի ընկած է իշխանությունների վրա, որը բավականաչափ միջոցառում չի ձեռնարկել Նիսում հարձակման ժամանակ:

Հուլիսի 18-ին Նիս ժամանած Ֆրանսիայի վարչապետին ամբոխը սուլոցներով էր դիմավորել: Նրա հասցեին հնչել էին «Մարդասպան» և «Հրաժարական տուր» կոչերը:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին բեռնատարը մխրճվել էր ամբոխի մեջ, ինչի հետևանքով սպանվել էր 84 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031