Արդեն տեղեկացրել ենք, ՊՊԾ-ն գրաված զինված խմբի անդամները պատանդ են վերցրել Շտապօգնության բժիշկներին:
Մեծ Բրիտանիան հեռացվել է Եվրամիությունում նախագահող երկրների ցանկից` կապված միությունից դուրս գալու երկրի որոշման հետ, նրա փոխարեն 2017թ. երկրորդ կեսում ԵՄ-ում կնախագահի Էստոնիան, հայտնել են RIA Novosti-ին ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունից:
Ինչպես էին վիրավոր Պավել Մանուկյանին և նրա որդուն տեղափոխում վերակենդանացման բաժանմունք
Անկարայի քաղաքապետ Մելիխ Գեկչեկը CNN Turk-ի եթերում բացատրել է, թե ինչ կերպ է ԱՄՆ-ում բնակվող նուրսիստների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը կարողանում Թուրքիայում նման լայնածավալ աջակցություն ստանալ: Քաղաքապետը վստահ է, որ Գյուլենը հզոր հրաշագործ է, հայտնում է haqqin.az-ը:
Ժնևի օդանավակայանում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները ռումբի մասին անանուն հեռախոսազանգից հետո, հայտնում է Reuters-ը:
Քիչ առաջ իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել:
Իրանի Ւսլամական Հանրապետության նախագահի ընտրությունները տեղի կունենան 2017 թվականի մայիսի 19-ին, հայտնում է իրանական «Թասնիմ» գործակալությունը:
Առավոտյան համայցերից հետո, ժամը 10.00-ի դրությամբ մայրաքաղաքի հիվանդանոցներում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով ստացիոնար բուժօգնություն է ստանում 14 հիվանդ, որից 6-ը` ոստիկան, 3-ը` զինված խմբի անդամ:
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Քիշնևում Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպի հետ երեկ կայացած հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել Մոլդովային և Մերձդնեստրին ամրապնդել վստահությունն ու առարկայական դարձնել հակամարտության կարգավորման վերսկսված բանակցությունները, հայտնում է TASS-ը:
Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել:
Թուրքիայում անցկացվել է հատուկ գործողություն, որի նպատակն է եղել ձերբակալել աշխատանքը դադարեցրած Zaman թերթի նախկին լրագրողներին, հայտնում է Milliyyеt թերթը:
Պաշտոնական Անկարան Վաշինգտոնի հետ իր հարաբերությունների նախկին ձևաչափը պահպանելու մասին հարցը կախվածության մեջ է դնում ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր աստվածաբան, քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումից, որը մեղադրվում է Թուրքիայում պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահման վայր։ Այս մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին չի բացառում, որ Ռուսաստանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ձևակերպվել 2017 թվականին: Նա ենթադրում է, որ երկու երկրները արդեն 2016թ. վերջին կարող են հստակեցնել համաձայնագրի ստորագրման ժամկետը:
ԱՄՆ նախկին առաջին տիկին, սենատոր և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնապես հաստատվել է ԱՄՆ նախագահի թեկնածուի պաշտոնում` Դեմոկրատական կուսակցությունից, հայտնում է Reuters-ը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 14 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 100 կրակոց:
Պավել Մանուկյանին ու որդուն այս պահին վիրահատում են: Կոչ եմ անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց:
Ուղիղ միացում Խորենացի փողոցից
ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Այն ամենը, ինչ նյարդայնացնում է ուրիշների մեջ, կարող է հանգեցնել ինքներս մեզ հասկանալուն
Ջուջուցուի մարտիկ Ջեյսոն Լին 615 դոլար փրկագին տալով՝ ազատվել է առևանգողներից:
Սթրեսն ազդում է ոչ միայն ձեր ֆիզիկականի, այլև էմոցիաների վրա: Եթե դուք հենց այն մարդն եք, որը միշտ սթրեսի մեջ է, ապա միգուցե եկե՞լ է ժամանակ արմատական փոփոխությունների:
Ծանր աշխատանքային օրից հետո բոլորն էլ ցանկանում են որքան հնարավոր է շուտ քնել: Սակայն քունը կարող է խախտվել պատահական ցնցումներից, քանի որ ոտքերի հոգնած մկանները հաճախ ցնցվում են: Նմանատիպ երևույթները ծանոթ են մարզիկներին և հղիներին:
Խանութներում կարելի է գտնել բազմաթիվ օծանելիքներ, որոնք նախատեսված են տանը թարմ օդ ապահովելու համար: Սակայն ձեզ ենք ներկայացնում բնական միջոց, որը կթարմացնի տան օդը՝ առանց վնասակար քիմիական տարրերի:
31-ամյա բրազիլացին արդեն գտնվում է «Բեշիկթաշի» տրամադրության տակ և ստորագրել է եռամյա պայմանագիր:
Հիշեցի «Գալիլեո Գալիլեյ» պիեսը, երբ Գալիլեյին ստիպում են հրաժարվել այն մտքից, որ երկրագունդը կլոր է ու պտտվում է արևի շուրջը, նա հրաժարվում է, իր աշակերտներից մեկն ասում է՝ դժբախտ է այն երկիրը, որը չունի հերոս, իսկ Գալիլեյը հանճարեղ պատասխան է տալիս, ասում է. «Ո՛չ, դժբախտ է այն երկիրը, որն ունի հերոսի պահանջ»:
«Մի օր բարի են, մի օր թե՛ հայկական, թե՛ միջազգային չափանիշներն անցնում են և մարդաորսի միջոցով՝ նսեմացնում սեփական քաղաքացիներին: Փոփոխական է ու արտացոլում է վերևների հրահանգը, և իսկապես պահը եկել է, որ շարքային զինվորը, հրամանատարը, շարքային հայաստանցին որոշի՝ ինչ ճակատագրական ջրբաժանի առջև կանգնենք»:
Այս պահին զինված խմբի կողմից զավթված ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից անկանոն կրակահերթեր են արձակվում տարբեր ուղղություններով՝ վտանգելով նշված վայրում ծառայություն իրականացնող իրավապահների և տարածքի բնակիչների անվտանգությունը: Զրուցարանի խոսակցության ավարտ