![](/banners/BeFunky-design.jpg)
Ռիոյում ոստիկաններն առևանգել և կողոպտել են նորզելանդացի մարզիկին
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/rio01.jpg)
Ջուջուցուի մարտիկ Ջեյսոն Լին 615 դոլար փրկագին տալով՝ ազատվել է առևանգողներից: Ինչպես հաղորդել է ինքը՝ տուժողը, նա քաղաքում եղել է մեքենայով:
Փողոցներից մեկում նրան կանգնեցրել են ոստիկանական համազգեստով մարդիկ, մեղադրել են Բրազիլիայի օրենքները խախտելու մեջ և զենքի սպառնալիքով գումար են պահանջել: Այդ մասին հաղորդում է NZ Herald-ը: Չարագործների ուղեկցությամբ Ջեյսոն Լին մոտեցել է բանկոմատին, որպեսզի հանի այնտեղից 615 դոլար:
Փրկագինը վճարելուց հետո մարզիկն ազատ է արձակվել: Ինչպես հաղորդել է մարզիկի ընկերուհին՝ Լաուրա Մակկիլանը, Լին դիմել է իրավապահ մարմիններին, բայց այն հյուրանոցին, որտեղ իրենց ապրում են, մոտեցել են այն նույն մարդիկ, ովքեր կողոպտել են իրենց: «Մենք կապվել ենք Նոր Զելանդիայի դեսպանի հետ և սպասում ենք հետագա հանձնարարականների»,- գրել է Մակկիլանը Թվիթերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը