«Սերժ Սարգսյանին մնում է միայն մի բան անել». Րաֆֆի Հովհաննիսյան

«Եթե մի կողմը վայր դնի իր զենքն ու լիազորությունները, նշանակում է, որ մյուս կողմը, այսինքն՝ պարոն Սարգսյանը և իշխանությունները, նույնպես պետք է դա անեն: Ես համարում եմ, որ իշխանությունն է ահաբեկիչը, և այս տղաներն իրականացնում են հակաահաբեկչական առաքելություն: Աստված տա, որ ո՛չ ոստիկանների, ո՛չ էլ քաղաքացիների մոտ արյունահեղություն չլինի, իսկ դրա համար պետք է անկեղծ, հավասարը հավասարի հետ խոսակցություն»,- Խորենացի փողոցում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ոստիկանների գործողություններին՝ նա նշեց, որ դրանք փոփոխական է գնահատում.

«Մի օր բարի են, մի օր թե՛ հայկական, թե՛ միջազգային չափանիշներն անցնում են և մարդաորսի միջոցով՝ նսեմացնում սեփական քաղաքացիներին: Փոփոխական է ու արտացոլում է վերևների հրահանգը, և իսկապես պահը եկել է, որ շարքային զինվորը, հրամանատարը, շարքային հայաստանցին որոշի՝ ինչ ճակատագրական ջրբաժանի առջև կանգնենք»:

Ր. Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ Սերժ Սարգսյանին մնում է միայն մի բան անել.

«Հրաժարական տալ և ճանապարհ բացել նոր Հայաստանի ու նոր իշխանության համար»:
168.am-ի հարցին՝ իր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը, որ բանակցությունները չեն կայանում, ով փորձում է բանակցություններում միջնորդի դեր ստանձնել՝ խնդիրներ են առաջանում, նա պատասխանեց.

«Ես չեմ կարող դրա գնահատականը տալ, միայն կարող եմ ասել, որ Սարգսյանն ինքը պետք է շատ ուզենա այս վիճակը հանգուցալուծել, և ոչ թե՝ նախապայմաններով և սպառնալիքներով, ու հիմա արդեն պատանդ չկա, այլ՝ նստելով ու այդ պահանջները մտիկ անելով, ի կատար ածելով»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս