Բաժիններ՝

Արցախում մշակումն արգելված թմրանյութ պարունակող բույսեր ապօրինի ցանելու և աճեցնելու մի շարք դեպքեր են հայտնաբերվել

Այս տարվա առաջին կիսամյակում ԼՂՀ ոստիկանության կողմից հանրապետության տարածքում կազմակերպվել և անց է կացվել «Կանեփ-կակաչ 2016» համալիր միջոցառման 1-ին փուլը:

ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ` այս մասին գերատեսչության կոլեգիայի նիստում հայտնել է ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Անդրանիկ Հակոբյանը՝ ներկայացնելով ընթացիկ տարվա առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության ամփոփ արդյունքները:

Աղբյուրի հաղորդմամբ՝ արդյունքում ի հայտ է բերվել մշակումն արգելված թմրանյութ պարունակող բույսեր ապօրինի ցանելու և աճեցնելու 15 դեպք։ Հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է չմշակված մոտ 5373 կգ կանեփ և 0,8 կգ կակաչ տեսակի բույսեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս