Բաժիններ՝

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ընկել է Լեհաստանում մատուցվող պատարագի ժամանակ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ընկել է  Լեհաստանում մատուցվող պատարագի ժամանակ: Հռոմի պապի ընկնելու տեսագրությունը հրապարակել է Associated Press գործակալությունը:

Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է Հռոմի պապն անսպասելիորեն  ընկնում: Պապին օգնության են հասնում նրա շուրջ գտնվող հոգևորականները: Դրանից հետո Հռոմի պապը ելույթ է ունենում հավատացյալների առաջ:

Դեպքը տեղի է ունեցել Լեհաստանի Չեստոխովա քաղաքի Յասնայա գորա վանքում:
79-ամյա Հռոմի պապը Լեհաստանում է «Երիտասարդության համաշխարհային օրեր» կաթոլիկ համագումարի շրջանակում, որը անցկացվում է Կրակովում հուլիսի 26-31-ը:

b2e9aacfa4e84697a524803f7b9424df

a216f2148f204359a8ae7e42ea776be0

1473047761

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս