Հայ երիտասարդ երաժիշտները կմասնակցեն Վաշինգտոնում ամեն տարի անց կացվող Սմիթսոնյան ինստիտուտի «Ֆոլքլայֆ» ազգային կյանք փառատոնին, որտեղ ներկայացվում է տարբեր երկրների էթնիկ մշակույթն ու արվեստը:
Հունիսի 30-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Անուշ Գասպարյանը նշված կենտրոնից դուրս է եկել և չի վերադարձել:
Բանգլադեշի անվտանգության ուժերը հատուկ գործողությունների արդյունքում ազատ են արձակել մայրաքաղաք Դաքքայի ռեստորաններից մեկում գերեվարված առնվազն 13 մարդու: Այս մասին տեղեկացրել է «Սինխուա» գործակալությունը:
ԼՂՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում միս գնելուց առաջին հերթին ուշադրություն դարձնել մսի անասնաբուժասանիտարական փորձաքննության փատաղթի առկայությանը, նոր հետո վաճառքի գներին:
Զինյալ ահաբեկչական խմբավորումները հուլիսի 2ին ժամը 03:15ին հրթիռակոծել են Հալեպի Նոր Գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացը գտնվող «Կիլիկիա» շենքը:
Հատուկ ջրափրկարարական ջոկատն ունի ամենագնաց մեքենա, որը կահավորված է ջրափրկարարների տեղափոխման և հանգստի համար անհրաժեշտ պարագաներով ու ջեռուցման համակարգով։
Հուլիսի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:
Պալատի կառուցման համար նա միագումար ծախսել է մոտավորապես 900 հազար դոլար: Կառուցումը շարունակվել է հինգ տարի:
Ֆրանսիայի խանութներում եւ շուկաներում միանգամյա օգտագործման պլաստիկե տոպրակների վաճառքի արգելքը մտել է ուժի մեջ:
«Քարդաշյան ընտանիք» ամերիկյան ռեալիթի շոուի մասնակից, մոդել Քենդալ Ջենները առանձնատուն է ձեռք բերել Արեւմտյան Հոլիվուդի կենտրոնում: Գործարքի գումարը կազմել է 8,6 մլն դոլար, հաղորդում է Glamour-ը:
Եթե ինքնուրույն ծրագրավորում եք սովորում և ամեն կերպ փորձում եք մոտիվացնել ձեզ, ապա առաջարկում ենք ծանոթանալ learntocodewith.me-ի բլոգեր Լոուրեն Բրեդֆորդի (Laurence Bradford) խորհուրդներին, որոնք ուղված են սկսնակ ծրագրավորողներին:
Բնապահպանները պարզել են, որ Անտարկտիդայի վրա գոյացած օզոնային անցքը 2000 թվականից ի վեր ընկած ժամանակաշրջանում, երբ այն առավելագույն չափերի հասավ, կրճատվել է:
Christie’s աճուրդների տունը հուլիսի 1-ին Լոնդոնում ներկայացնում է ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի եւ նրա տիկնոջ՝ Նենսիի անձնական իրերի հավաքածուն, որը սեպտեմբերի 21-ին եւ 22-ին վաճառքի կհանվի Նյու Յորքում, տեղեկացնում է BBC-ն:
Բացի այդ, արքայախնձորը հարուստ է հակաօքսիդանտներով և ունի հակաքաղցկեղային ազդեցություն:
Հոգեբանության մեջ փախուստն իրականությունից բութագրվում է տարբեր ախտորոշումներով: Սակայն, երբ իրականությունը, որից մարդիկ ցանկանում են փախչել, նույնանում է պետության, հայրենիքի հետ, ախտորոշումը դառնում է դատավճիռ: Այն դեռևս պաշտոնապես չի հրապարակվել, բայց ներսից սպանում է պետությունն ամեն անցնող օրվա հետ:
Hubble տիեզերական աստղադիտակն ուլտրամանուշակագույն ընդգրկույթում կատարել է Յուպիտերի հյուսիսային բեւեռի փայլի նկարահանում: Գիտնականները հայտարարում են, որ ուղեծրային աստղադիտարանի կողմից արված լուսանկարն ամենագունեղներից մեկն է, որոնք այսօր մատչելի են մարդուն:
Ինչպես հայտնել է Պանամայի ջրանցքի վարչակազմը, հոնկոնգյան դրոշի ներքո 337 մետր երկարությամբ եւ 48 մետր լայնությամբ Mol Benefactor կոնտեյներատարի անցնելու համար վճարվել է 829,4 հազար դոլար: Նախորդ ռեկորդը (575,5 հազար դոլար) պատկանում էր Cosco Shipping Panama նավին: Նավանցման տուրքի գումարը հաշվարկվում է՝ կախված նրա տարողությունից:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 4-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի և Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը:
«Ահաբեկչությունը մեղմեց այն աղմուկը, որը կարող էր ի հայտ գալ Ռուսաստանի հետ հաշտեցման գործարքի հետ կապված»,-ասաց Արմեն Պետրոսյանը: Դրանից բացի, նկատվում է, որ սիրիական գործընթացներում թուրքական իշխանությունները փոխելու են իրենց գործելաոճը:
Օզոդա Ռահմոնը՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի դուստրը եւ նրա աշխատակազմի ղեկավարը, պաշտոնյաներին, բիզնեսմեններին եւ մուսուլմանական հոգեւոր ծառայողներին պարտադրել է «սադաքա-ֆիթր»՝ ողորմություն, տալ երկրի սակավ ապահովված եւ չունեւոր քաղաքացիներին:
Հիշում եմ, տղաս շատ խելոք էր, համեստ, ծանր, աշխատասեր: Դպրոցն ավարտեց ու 18 տարեկանում գնաց բանակ: Ֆինլանդիայի սահմաններն էր պաշտպանել, տանկիստ է եղել:
Հուլիսի 1-ից Տաջիկստանում ուժի մեջ են մտել օրենսդրության այն փոփոխությունները, որոնք արգելում են ամուսնություններ կնքել մերձավոր ազգականների միջեւ:
Չի կարելի ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչինչ չի արել: Հիշենք ԵԱՀԿ նախագահներից Դիդիե Բուրկհալտերին` Շվեյցարիայից, ով լավագույնս կատարեց իր գործը իր նախագահության ընթացքում: Պարզապես ԵԱՀԿ ՄԽ-ն չունի ինչ-որ հստակ ծրագիր, սակայն ունի իր տեսլականը՝ կապված հակամարտության համակարգման հետ: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրա ներգրավվածությունը պայմանավորված է իր պատմական, ռազմավարական դերով: Հատկանշական է այն, որ Կովկասում Ռուսաստանի դերը կասկածի տակ չի դրվում, քանի որ այն բոլորի համար կարծես «ոստիկանություն» լինի, որը որոշ չափով կանխում է պատերազմները»,- նշեց նա:
Վիսենտե Դել Բոսկեն հանդիպում է անցկացրել ֆուտբոլի իսպանական թագավորական ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարի հետ և խնդրել է ընդունել իր հրաժարականը: Վիլյարը մարզչի որոշման հետ համաձայնել է: Ինչպես հաղորդում է AS-ը, կողմերը կլուծեն պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ, համաձայնագրի լուծման մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ օրերս:
«Օրինակ՝ եթե ես տաքսի պետք է պատվիրեմ, վճարեմ 1000 դրամ, ես կարող եմ այդ տաքսին կիսել 3 հոգու հետ, ամեն մեկս վճարենք 400 դրամ, արդյունքում՝ ես 1000-ի փոխարեն՝ վճարում եմ 400 դրամ, վարորդն էլ 200 դրամ ավելի գումար է ստանում: Դա ձեռնտու է և՛ վարորդին, և՛ ուղևորին»:
Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին իր հերթական ծաղրանկարներում անդրադարձել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին և պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինիոյին:
«Երջանիկ եմ հայտարարել, որ երազանքը շարունակվելու է իրական կյանքում: Առա՛ջ, Բարսա, առա՛ջ, Կատալոնիա»,- գրել է Նեյմարը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը, որը 6-րդ չվերթով Հայաստան է տեղափոխել ՀՀ 42 քաղաքացու: Օդանավի ուղևորներին դիմավորել են ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը, ինչպես նաև՝ տեղում հերթապահող ՀՀ ԱԻՆ բժշկակ ան և հոգեբանական ծառայությունների աշխատակիցները:
Կոկորդի ցավն ու տոնզիլիտը դժվարացնում են կլման գործընթացը, իսկ դրանից առավել տհաճ իրավիճակ, գուցե, չկա: Բազմաթիվ օշարակներ, սփրեյներ և դեղամիջոցներ խոստանում են մի քանի օրվա ընթացքում վերականգնել կոկորդի նորմալ վիճակը, սակայն՝ անարդյունք:
Գագիկ Հարությունյանն ասել էր, թե իր խիղճը հանգիստ չէ, քանի որ Սահմանադրության մեջ խնդիրներ է տեսնում: Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք 2015թ. Սահամնադրական բարեփոխումներից հետո նրա խիղճը հանգստացե՞լ է, Գագիկ Հարությունյանը պատասխանեց, թե դժվար է ասել, որովհետև ամեն օր տեսնում է ավելի շատ խնդիրներ, քան լուծումներ: